Քաղցկեղի բուժման փոխարեն, 90-ամյա կինն ուղեւորության է մեկնել (ֆոտո)

01:31   1 մարտի, 2016

Ամերիկյան Միչիգանի Նորմա անունով բնակչուհին, որը վերջերս էր տոնել իր  90-ամյակը, որոշել է քաղցկեղից բուժվելու փոխարեն ամբողջ Միացյալ Նահանգներով ուղեւորության մեկնել: Ամուսնու մահից ընդամենը երկու օր անց, որի հետ Նորման   67 տարի ապրել էր, կնոջ մոտ արգանդի քաղցկեղ ախտորոշեցին: Բժիշկները նորմային բուժման մի քանի տարբերակ առաջարկեցին, այդ թվում` վկրահատություն, ճառագայթում եւ քիմիաթերապիա: 

Սակայն տարեց կինը բժիշկներին զարմացրեց` հրաժարվելով քաղցկեղի ցանկացած բուժումից: Նա հայտնեց. «Ես 90 տարեկան եմ եւ ճանապարհորդության կմեկնեմ»: Նորմայի որդին` Թիմը, եւ հարսը` Ռեմին, արդեն երկար ժամանակ է` անվավոր սեփական տունն ունեն: Քանի որ Նորման այլեւս ամուսնու հետ չի ապրում, նրան ուղեւորության հրավիրեցին: Այդ ուղեւորությունն արդեն կես տարի է տեւում, եւ բոլոր մասնակիցները երջանիկ են: 

Ռեմին պատմել է, որ Նորման բոլոր ճանապարհորդություններին երեխայի անմիջականությամբ է վերաբերվում, բայց իրեն շատ հանգիստ է պահում, ինչով հաճելիորեն զարմացնում է հարազատներին: Ուրախ ընկերախումբն այցելում է Ամերիկայի ամենադիտարժան վայրեր, մի որոշ ժամանակով կանգ է առնում` հիանալու բնության անսովոր պատկերներով: Իր բոլոր տեղաշարժերն ընտանիքը նկարագրում է Facebook-ում Նորմայի էջում:

Բժիշկների կանխատեսումների համաձայն, բուժման բացակայության դեպքում Նորմային առավելագույն մեկ տարվա կյանք է մնացել: Սակայն  90-ամյա կինը բոլորովին չի հուզվում դրանից: Նա կարծում է, որ ուղեւորությունների մեջ անցկացված մեկ տարին անհամեմատ ավելի լավ է, քան երկու տարին` հիվանդանոցային մահճակալին:



© NEWS.am Medicine