Սեքսով ավելի հաճախակի զբաղվելու 5 պատճառ

01:56   8 մարտի, 2016

Սեքսը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլեւ պաշտպանում է գրիպից եւ նվազեցնում սրտի կաթվածների զարգացման ռիսկը: Մասնագետները բացատրել են, թե սեքսն ինչու է օգտակար առողջության համար եւ նշել են դրանով ավելի հաճախ զբաղվելու  5 պատճառ:

Սեքսը բարձրացնում է տրամադրությունը

Սեքսից հետո բարձրանում է մարդու տրամադրությունը. քչերն են կասկածում դրան: Սեքսի եւ օրգազմի ընթացքում սովորաբար արյան մեջ էնդորֆինների` տրամադրության վրա ազդող հորմոնների, ինչպես նաեւ այլ հորմոնների մեծ քանակություն է արտադրվում` ներառյալ օքսիտոցինը, որը կապված է մերձության եւ սիրո զգացողությունների հետ: 

Սեքսն օգտակար է սրտի համար

Քուինսի համալսարանի (Բելֆաստ) հետազոտողները պարզել են, որ շաբաթը երեք անգամ սեքսով զբաղվելը 50 տոկոսով կրճատում է սրտի եւ ուղեղի կաթվածի վտանգը: Իսկ այն տարածված կարծիքը, թե սիրով զբաղվելու ընթացքում տղամարդկանց սրտի կաթված է սպառնում, գիտնականների կարծիքով սխալ է: Ոչ մի ապացույց չկա նաեւ առ այն, թե   40-50 տարեկանից մեծ սեռականորեն ակտիվ տղամարդիկ իրենց վտանգում են սեքսով զբաղվելով:  

Սեքսն օգտակար է մրսածության կանխարգելման համար

Որքան ավելի շատ եք սեքսով զբաղվում, այնքան ամրանում է ձեր իմունիտետը, որը մրսածությունից եւ գրիպից պաշտպանություն է ապահովում: Շաբաթը երկու-երեք անգամ սիրով զբաղվելը կապված է А իմունոգլոբուլինի ավելի բարձր ցուցանիշի հետ`    թքի եւ քթի լորձի մեջ հայտնաբերված նյութի, որը մեր իմունային համակարգին թույլ է տալիս օրգանիզմ չթողնել գրիպի եւ մրսածության վիրուսներ: 

Սեքսն ազդում է կյանքի տեւողության վրա

Կյանքի տեւողության եւ սեքսի կապն ուսումնասիրած խոշորագույն հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ շաբաթը երկու անգամից ոչ պակաս սեքսով զբաղվելու սիրահարներին երկու անգամ պակաս է սպառնում վաղաժամ մահվան վտանգը` նրանց համեմատ, ովքեր սեքսով են զբաղվում ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: 

Սեքսը բարձրացնում է բեղունությունը

Այսօր շատ տարածված է այն առասպելը, թե ժուժկալությունը բարելավում է սերմնանյութի որակը, սակայն գիտնականների կարծիքով դա բոլորովին էլ այդպես չէ: Ընդհակառակը, եթե տղամարդը սպերմատոզոիդների շարժունություն խնդիր ունի, նրան խորհուրդ է տրվում ավելի հաճախ սեքսով զբաղվել:



© NEWS.am Medicine