Գիտնականները պարզել են բազմակի վիժումների պատճառը

22:34   9 մարտի, 2016

Արգանդում ցողունային բջիջների բացակայությունը մեծացնում է վիժման վտանգը: Նման կախվածություն են ի հայտ բերել Ուորիքի համալսարանիի բրիտանացի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են   «Stem Cells» ամսագրում:

Գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն, որոնց մասնակցել է իր հիվանդությունների պատմությունում վիժումների շարք ունեցող համարյա  200 կին,  պարզ է դարձել, որ ցողունային բջիջների պակասը հանգեցնում է հղի կնոջ արգանդի հյուսվածքներում այլ բջիջների մաշվելուն: Արդյունքում արգանդը չի կարողանում պատրաստվել հաջորդ հղիությանը եւ հաջողությամբ ավարտել պտղին կրելու ցիկլը: Միաժամանակ հետազոտողները վստահ են, որ այդ վիճակը հնարավոր է եւ անհրաժեշտ է շտկել: 

«Մենք պարզել ենք, որ կրկնակի վիժումներով հիվանդների մոտ արգանդի լորձաթաղանթը մինչեւ հղիությունը թերություններ է ունենում», - ասել է Ուորիքի համալսարանի պրոֆեսոր, առաջատար հետազոտող Յան Բրոզենսը: 

«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք այդ թերությունները վերացնել մինչեւ հաջորդ հղիության առաջացումը: Իրականում դա կարող է նման դեպքերում վիժումը կանխելու միակ միջոցը լինել », - նշել է Բրոզենսը: 

Հետազոտության արդյունքների համաձայն, հղիությունների մոտ   20 տոկոսը վիժումով են ավարտվում, իսկ հղիանալ փորձող հարյուր կանանցից մեկը  երկու կամ ավելի վիժում է ունենում:



© NEWS.am Medicine