Գենետիկները սովորել են մաքրել ՄԻԱՎ-ով վարակված բջիջները

23:47   23 մարտի, 2016

Գիտնականները սովորել են մաքրել ՄԻԱՎ-ով վարակված բջիջները. նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս վարակված բջջի գենոմից հեռացնել բոլոր վիրուսային գեները, ինչպես նաեւ խոչընդոտում են դրանց կրկնական ներկառուցմանը: 

Թեմփլի համալսարանի գենետիկները CRISPR/Cas9 կոչվող տեխնոլոգիան օգտագործել են վարակված Т –լիմֆոցիտներից ՄԻԱՎ-ի հեռացման համար, որպեսզի ցույց տան, որ համակարգը թույլ է տալիս կտրել վիրուսային գենոմի բոլոր պատճենները, առանց բացառության, ինչպես նաեւ խոչընդոտում է քրոմոսոմներում   դրանց կրկնական ներկառուցմանը: 

Փորձարկումներում օգտագործվել է CD4 ռեցեպտորներ կրող մարդկային Т- լիմֆոցիտների  շարք, որոնք իմունոդեֆիցիտի վիրուսի սովորական թիրախ են հանդիսանում:  Նրանց գենոմը մոդիֆիկացված` վիրուսային գեների մի մասից զուրկ  ՄԻԱՎ-ի բազմաթիվ պատճեններ էր պարունակում: 

ՄԻԱՎ-ի գեներից մեկը փոխարինվել է ֆլուորեսցենտային սպիտակուցի գենով, ինչը թույլ է տվել ակնառու կերպով հետեւել վիրուսի աշխատանքին:  Նման բջիջների մեջ  Cas9 գեների ներմուծումը չէր անդրադառնում վիրուսի գործունեության վրա, բայց   РНК-գիդերի արտահայտման դեպքում դրանք սկսում էին կապվել ՄԻԱՎ-ի գեների հետ` այդպիսով դրանք կտրելով գենոմից: 

«Այսպիսով` CRISPR/Cas9-ի օգնությամբ խմբագրումը կարող է թերապիայի նոր մեթոդներ բացահայտել  CD4 պարունակող Т լիմֆոցիտներից ՄԻԱՎ-1-ի ԴՆԹ-ի հեռացման համար եւ կարող է մեկնակետ դառնալ լիակատար առողջացման ճանապարհին», — նշում են հեղինակները: Հոդվածը հրապարակվել է գիտական   Scientific Reports ամսագրում:

Վերջերս հայտնաբերված CRISPR/Cas9 համակարգը թույլ է տալիս նպատակաուղղված  խմբագրել տարբեր օրգանիզմների ԴՆԹ-ն, այն հիմնված է մանրէական բջիջների վերջերս հայտնաբերված հակավիրուսային պաշտպանության համակարգի վրա:



© NEWS.am Medicine