Դիալիզի կոմպակտ սարքը հիվանդների կյանքի հիմնովին փոփոխություն է խոստանում

September 19, 2014  22:49

Ընթացիկ տարվա աշնանը շարժական արհեստական երիկամի (Wearable Artificial Kidney) պաշտոնական փորձարկումներն են մեկնարկելու: Նորարարության հեղինակների՝ Քալիֆորնիայի համալսարանականների հաղորդմամբ, առանց վարդակին միանալու անհրաժեշտության՝ մարտկոցով աշխատող սարքը հատուկ գոտու հետ միասին է հիվանդներին մատուցվելու:

Էլեկտրացանցին մոտ գտնվելու անհրաժեշտության բացակայությունն արդեն իսկ մեծ առավելություն է ենթադրում: Դրան էլ գումարած՝ արհեստական երիկամի քաշն ընդամենը 4,5 կգ է կազմելու, թեեւ, MedicalXpress-ի հաղորդմամբ, ներկայումս չափերի առավել փոքրացման հնարավորություններն են դիտարկվում:

Համաձայն տեղեկությունների, կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ 16 կամավոր-հիվանդների շրջանում, համակարգի անվտանգության եւ արտադրողականության ստուգման նպատակով է իրականացվելու: Դիտարկումներն առնվազն 28 օր կտեւեն: Գիտնականների խոսքով, սարքի մշակման աշխատանքներն ավելի քան 10 տարի են տեւել: Թե որքան արդյունավետ են դրանք անցել՝ մոտ ապագայում պարզ կդառնա: Եթե ամեն ինչ հաջող անցնի, երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդներն իրենց կյանքը բարելավելու, առավել ակտիվ եւ ինքնուրույն դառնալու հրաշալի հնարավորություն կստանան:

Follow NEWS.am Medicine on Facebook and Twitter


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive