• Latest news

Որքա՞ն սուրճ պետք է խմել լյարդի քրոնիկական հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար

24 հունիսի, 2021  23:16

Լյարդի քրոնիկական հիվանդությունների կանխարգելումը կարող է ենթադրել ոչ միայն առողջ սնունդ եւ հրաժարում ալկոհոլից, այլեւ սուրճի մշտական օգտագործում։ Այսպիսի անսպասելի հայտնագործությամբ են հանդես եկել Սաութհեմփթոնի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները։

Նրանք ուսումնասիրել են ավելի քան 494 000 մարդու տվյալները, որոնք զննման ընթացքի սկզբում 40-69 տարեկան էին։ Նրանցից 384 000-ը խմել է սուրճ, իսկ 109 000-ը՝ ոչ։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, դիտարկումներից 11 տարի անց այս ամբողջության մեջ գրանցվել է լյարդի քրոնիկական հիվանդությունների 3600 դեպք, 1800 մասնակցի համար ախտորոշվել է լյարդի ճարպակալման հիվանդություն, իսկ 301 մարդ վախճանվել է այդ օրգանի տարբեր ախտահարումներից։

Տվյալների ճշտումից հետո՝ հաշվի առնելով մարմնի մասսայի ինդեքսը եւ մասնակիցների վնասակար սովորությունները, պարզվել է, որ կանոնավորապես սուրճ խմող մարդկանց մոտ լյարդի քրոնիկական հիվանդությունների առաջացման ռիսկը 20 տոկոսով փոքր է այն մարդկանց համեմատ, ովքեր այն չեն օգտագործում։ Իսկ այդ ախտահարումներից մահացության հավանականությունը սուրճ սիրողների մոտ 49 տոկոսով ցածր է։

Ամենամեծ օգուտը տալիս է օրական 3-4 բաժակ սուրճը։ Այդ օգուտը, ինչպես պարզվել է, տալիս է բնական աղացած սուրճը, սակայն առանց կոֆեինի եւ սուրճի լուծվող ըմպելիքները նույնպես կապված են կանխարգելիչ էֆեկտի հետ, բայց արդեն ավելի քիչ աստիճանի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել