• Latest news

Ապրիլի 5-ին ԵՊԲՀ-ում նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակին նվիրված միջոցառում տեղի կունենա

4 ապրիլի, 2016  16:36

2016 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակին նվիրված միջոցառումը:

Միջոցառմանը, ինչպես հայտնում է ԵՊԲՀ-ի մամլո ծառայությունը, ներկա կլինեն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով ներկաներին կփոխանցի ՀՀ Նախագահի ուղերձը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը, համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Երեւանի բժշկական կենտրոնների ղեկավարներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ:

Միջոցառումը կազմակերպում են ՀՀ առողջապահության նախարարությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն, Երևանի պետական բժշկական համալսարանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է