• Latest news

Հայկական արտադրության դեղերի ծավալը ներքին շուկայում հասել է 14 տոկոսի – նախարար

15 ապրիլի, 2016  18:53

Հայաստանյան դեղարտադրող եւ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար ԱրմենՄուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության գոտում քառօրյա պատերազմի առաջին իսկ պահից իրավիճակին արագ արձագանքելու եւ առողջապահական համակարգի դեղորայքային առկա պաշարները համալրելու համար։

Նա ներկայացրեց, որ այդ օրերին առողջապահության նախարարությունը, անցելով  շուրջօրյա աշխատանքային ռեժիմի եւ սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության եւ ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ, բժշկական բոլոր  կազմակերպություններին ապահովել է անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։

Երկուստեք կարեւորվեց այդ աշխատանքների, ինչպես նաեւ արյունատվության գործընթացների համակարգումը նախարարության կողմից։

Այնուհետեւ շարունակվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումը։ Ներկայացված հարցերի շուրջ որոշակի փոխհամաձայնություններ ձեռք բերվեցին։

Նախարարը կարեւորեց, որ մեր դեղարտադրողները զգալի առաջընթաց են արձանագրել`  դեղերի ընդհանուր շուկայում մոտ կրկնակի անգամ մեծացնելով հայկական արտադրության դեղերի ծավալը եւ հասցնելով մոտ 14 տոկոսի, միաժամանակ մեծացնելով արտահանման ծավալները։

«Այս ոլորտը մեզ համար ոչ միայն գերակա, այլեւ ռազմավարական նշանակություն ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով դեղ արտադրողներին խրախուսելու կարեւորությունը։ Ընդգծեց, որ պատրաստ է դեղ արտադրողներին եւ ներկրողներին հետաքրքրող սկզբունքային բոլոր հարցերի քննարկմանը, սակայն ընդունվող որոշումները չեն կարող լինել ի հաշիվ դեղերի որակի եւ անվտանգության։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել