• Latest news

6 վտանգավոր առասպել ցավազրկող դեղամիջոցների մասին

19 ապրիլի, 2016  22:41

Ցավազրկող միջոցների մասին մեր օրերում շատ տեղեկություններ կան եւ երբեմն շատ դժվար է լինում ճշմարտությունը ստից տարբերելը: Քլիվլենդի կլինիկայից բժիշկ Ռիչարդ Ռոզենքվիստը պատմել է ցավազրկողների վերաբերյալ առավել վտանգավոր եւ ոչ համարժեք առասպելների մասին: 

Առասպել 1. Որքան շատ հաբ խմես, այնքան ավելի արդյունավետ կլինեն 

Տվյալ դեպքում շատը չի նշանակում ավելի լավ, զգուշացնում է մասնագետը: Հնարավոր է, որ եթե Դուք վնասվածք ունեք եւ անհրաժեշտ է շտապ վերացնել ցավը, ցավազրկող երկու դեղահաբն ավելի  լավ օգնի, քան մեկը, բայց երկարաժամկետ հեռանկարում մեծ քանակությամբ նման դեղամիջոցների ընդունումը կարող է շատ լուրջ հետեւանքների հանգեցնել: 

Օրինակ, ցավազրկողների երկարաժամկետ օգտագործման դեպքում օրգանիզմում դրանց հանդեպ հանդուրժողականություն է առաջանում նյարդային համակարգի աշխատանքի փոփոխման հետեւանքով, արդյունքում խրոնիկական ցավերը ոչ միայն  չեն անցնում, այլեւ ավելի են վատանում: 

Առասպել 2. Եթե բժշկի նշանակմամբ եք ցավազրկող ընդունում, չեք ընտելանա դրան 

Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ իրենց մոտ ցավազրկողների հանդեպ ընտելացում չի կարող լինել, չէ որ իրենք նորմալ մարդիկ են, օրինավոր քաղաքացիներ եւ այլն: Իրականում նման դեղամիջոցներից կախվածություն կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ, անկախ նրանից, թե որքանով   «նորմալ» եւ «ճիշտ» է:

Առասպել 3. Ցավազրկող օգտագործող յուրաքանչյուր մարդ դրանից կախվածություն է ձեռք բերում

Այդ դեղամիջոցներն իհարկե մեծ կախվածություն են առաջացնում, բայց դա չի նշանակում, որ ամեն մարդ, որը կընդունի դրանք, կբախվի նման խնդրի: Ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, որոնց մոտ արդեն եղել են տարբեր նյութերից կախվածության դեպքեր, հարբեցողություն, թմրանյութի օգտագործում կամ/եւ հոգեկան խանգարումներ:  

Մասնագետի խոսքով, չնայած ցավազրկողը ոչ բոլորի մոտ է կախվածություն առաջացնում, ցանկացած հիվանդ, որը երկար ժամանակ նման դեղամիջոցներ է ընդունում, դրանց վերացումից հետո կբախի վերացման համախտանիշին: 

Առասպել 4. Ցավազրկողների օգտագործումը երկարաժամկետ հետեւանքներ չունի 

Բժշկի դեղատոմսով թողարկվող  ցավազրկողները վտանգավոր են ոչ միայն նրա համար, որ կարող են կախվածություն առաջացնել: Այդ դեղամիջոցները կարող են նաեւ ազդել էնդոկրին համակարգի վրա` հորմոնային խախտումներ, լիբիդոյի խանգարում եւ շատ այլ խնդիրներ առաջացնելով: Դրանք կարող են բարձրացնել նաեւ օստեոպորոզի զարգացման ռիսկը:  

Առասպել 5. Ցավազրկողներից անհրաժեշտ է վախենալ

Որոշ դեպքերում (օրինակ` վնասվածքներ բուժելիս) ցավազրկող դեղամիջոցներն ուղղակի անհրաժեշտ են: Բայց դեպքերի մեծ մասում բավական է դրանք ընդունել կարճ ժամանակահատվածի ընթացքում:  

Առասպել 6. Ցավազրկողները կարող են բուժել Ձեզ

Մասնագետի խոսքով, դա ամենահիմար առասպելն է: Իրականում ցավազրկողները կարող են միայն ժամանակավորապես վերացնել ախտանիշները, բայց դրանք ոչ մի կերպ չեն ազդում ցավի պատճառի վրա, այդ պատճառով անհրաժեշտ է գտնել այն եւ սկսել բուժումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել