• Latest news

Հնարավո՞ր է քիչ քնելուց հետո «հետ բերել» պակասը

21 ապրիլի, 2016  22:19

Ժամանակակից աշխարհի շատ մարդիկ աշխատում են մինչեւ ուշ գիշեր, իսկն ազատ երեկոները նվիրում են հեռուստացույց դիտելուն, ընկերների հետ հանդիպելուն, բայց բոլորովին ոչ քնին: Նրանցից շատերը մտածում են, որ կկարողանան քունը   «հետ բերել» հանգստյան օրերին: Բայց հնարավո՞ր է դա: Այդ հարցը փորձել են պարզաբանել Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:    

Վերջերս իրականացված հետաքրքրաշարժ հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ մարդիկ իրոք կարող են «հետ բերել» քունը եւ հետ շրջել օրգանիզմի վրա քնատութան բացասական ազդեցությունը: Դրա համար նրանց անհրաժեշտ է լավ քնել հանգստյան օրերին, գոնե` շաբաթը  2 օր:

Այս հետազոտության շրջանակում 19 երիտասարդ տղամարդ առաջին 4 օրը նորմալ է քնել` օրական 8.5 ժամ: Հետո 4 օրվա ընթացքում նրանք քնել են ընդամենը 4-4.5 ժամ, ինչից հետո երկու օր քնել են 9.7-ական ժամ: Գնահատելով նրանց առողջական վիճակը` մասնագետները նկատել են, որ քիչ քնելուց հետո նրանց մոտ դիաբետի զարգացման ռիսկը էականորեն բարձրանում էր (16 տոկոս), սակայն նորմալ քնից հետո հանգստյան օրերին օրգանիզմը վերականգնվում էր: 

Սակայն չի կարելի ասել, թե այդպես է տեղի ունենում բոլորի մոտ, զգուշացնում է քնի մասնագետ Հարնիտ Վալիան Քլիվլենդի կլինիկայից: Որոշ մարդկանց համար քիչ քնելու հետեւանքները կարող են անշրջելի լինել: Եթե Դուք չեք ուզում բախվել դիաբետի կամ  նյութափոխանակային այլ խանգարումների, անհրաժեշտ է միշտ նորմալ քնել, ոչ թե միայն հանգստյան օրերին, խորհուրդ է տալիս բժիշկը: 

Նրա խոսքով, քիչ քնելը ոչ միայն մարդուն թոշնած ու անուշադիր է դարձնում, այլեւ հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների, բարձրացնում է ՃՏՊ-ների, հորմոնների եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրների ռիսկը: Այդ ամենը բացասաբար է ազդում մարդու առողջական վիճակի վրա: 

Մասնագետի խոսքով, նորմալ քունը նույնքան կարեւոր է, որքան ֆիզիկական ակտիվությունը եւ ճիշտ սնունդը: Եվ եթե մարդը հոգ է տանում իր առողջությանը, պիտի ջանա ինչպես հարկն է, քնել` չհուսալով, թե հնարավոր կլինի հանգստյան օրերին անել դա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել