• Latest news

Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի սանիտարական կորուստներն ընդամենը 4 տոկոս են կազմել

27 ապրիլի, 2016  18:06

Լեռնային Ղարաբաղում շփման գծում քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ռազմաբժշկական ծառայության մասնագիտական գործողությունների շնորհիվ փրկվել է շատ զինվորների կյանքը, իսկ սանիտարական կորուստներն ընդամենը  4 տոկոս են կազմել համաշխարհային միջինը 10-12 տոկոս ցուցանիշի պարագայում:  Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: 

Նրա խոսքով, ռազմական գործողությունների առաջին իսկ օրից ռազմաբժշկական ծառայությունը հետեւել է «ոսկե ժամի» կանոններին. բոլոր վիրավորներին, որոնց կարողացել են հասնել բժիշկները, մեկ ժամվա ընթացքում տեղափոխել են կլինիկաներ, որտեղ նրանց մասնագիտական օգնություն է ցուցաբերվել: Շատերին անհրաժեշտության դեպքում օգնություն են տրամադրել հենց մարտի դաշտում, ոմանց տեղում վիրահատել են, մյուսներին անմիջապես միացրել են արհեստական շնչառության սարքին, որը ամենագնաց-ռեանիմոբիլում էր: 

«Եթե ադրբեջանական կողմի մոտ, նրանց գլխավոր վիրաբույժի հայտարարության համաձայն, վիրավորների  40-45 տոկոսը ծանր եւ կրիտիկական վիճակում էր, մեզ մոտ նման վիճակում էր վիրավորների ոչ ավելի, քան 10 տոկոսը, որովհետեւ նրանց ժամանակին օգնություն են ցուցաբերել, ժամանակին տարհանել են: Աշխատանքի ճիշտ կազմակերպման շնորհիվ նրանց հաջողվել է վիրավորների շրջանում նվազեցնել հաշմանդամության տոկոսը», - նշել է Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով, գործողությունների վերլուծությունը ցույց է տվել, որ քառօրյա պատերազմի ընթացքում ռազմաբժշկական ծառայությունը այնպիսի արդյունքներ է ցույց տվել, որոնք գերազանցում են աշխարհում ընդունված «նորմերը»: Այլ պատերազմների տվյալների համեմատությամբ, մեզ մոտ վիրավորների շրջանում մահացությունը ցածր էր, ընդգծել է Կամավոր Խաչատրյանը, հիշեցնելով, որ 4 օրվա ընթացքում հայկական կողմը 125 վիրավոր է ունեցել, որոնցից 2-ը մահացել են Մարտակերտի ռազմական հիվանդանոցում: Նրանց ժամանակին են հասցրել վիրահատարան, սակայն նրանք բարդ, կյանքի հետ անհամատեղելի վերքեր են ունեցել, եւ նրանց փրկել չի հաջողվել: Մինչ օրս հիվանդանոցային համակարգում 5 մահ է գրանցվել. երեքը զոհվել են հետվիրահատական բարդացումներից: 

Իսկ սանիտարական կորուստները, Կամավոր Խաչատրյանի խոսքով, 4 տոկոս են կազմել: Եվ չնայած մարդկային կյանքերը չի կարելի գնահատել եւ չափել տոկոսներով, 4 տոկոսը լավ ցուցանիշ է նույնիսկ միջազգային ցուցանիշների համեմատ, չէ որ սովորաբար սանիտարական կորուստները  10-12 տոկոս են կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է