• Latest news

Հալյուցինացիաներ եւ մահացած հոր հետ հանդիպում. LSD-ն փորձարկել են բուժական նպատակներով

6 մարտի, 2014  10:29

Շվեյցարիայում կյանքին վերջ տալ փորձած 12 հիվանդի վրա LSD դեղամիջոցը փորձարկվել է հոգեթերապիայի հետ զուգահեռ: Կամավորներից մեկը՝ 50-ամյա սոցիալական աշխատողն Ավստրիայից, իր ընկերոջից իմանալով դեղամիջոցի փորձարկման մասին, որոշել է փորձել՝ չնայած Ավստրիայից Շվեյցարիա ճանապարհի երկարությանն ու դժվարությանը: Ողնաշարի դեգեներատիվ հիվանդության պատճառով  նրան քիչ ժամանակ է մնացել, իսկ բուժման ավանդական մեթոդները չեն օգնել: LSD-ի՝ ավելի քան 40 տարվա մեջ առաջին հետազոտության արդյունքները հրապարակվել են Nervous and Mental Disease ամսագրում:

Հոդվածում ասված է ընդհանուր հոգեբուժության մեջ հալյուցինոգենների օգատգործումը վերականգնելու հետազոտողների փորձի մասին: Քանի դեռ դրանք 1966-ին ԱՄՆ-ում չէին արգելել, բժիշկները LSD-ն փորձել են տարբեր հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ ինքնասպանության հոգեվիճակում գտնվողների:

LSD-ն ընդունելուց առաջ բոլոր 12 հիվանդները հանդիպել են Փիթեր Գասսերի հետ, որը ղեկավարել է հետազոտությունը: Փորձը կազմված է եղել դեղերով թերապիայի երկու կուրսերից՝ մի քանի շաբաթ դադարով:

Դեղի ազդեցությունը դադարում է 10 ժամ անց, որից հետո հիվանդը պետք է բժիշկների հսկողության ներքո քնի: «Ես նրանց ասացի, որ ես ամբողջ ընթացքում իրենց կողքին կլինեմ, եւ որ իրենք հուսալի ձեռքերում են,- ասում է բժիշկ Գասսերը:- Ես նրաց նաեւ ասացի, որ չեմ կարող երաշխավորել, որ նրանց բոլոր ցավերն անմիջապես կանհետանան, բայց դրանք աստիճանաբար կանցնեն»:

Ամեն ինչ այդպես էլ եղավ, բայց ոմանց համար դժվար ճանապարհով: Որոշ մասնակիցներ լաց էին լինում, ուրիշները ցնցումներից գալարվում էին, մի  67-ամյա տղամարդ ասաց, որ նա երկնքում ինչ-որ տեղ իր վաղուց մահացած հորն է տեսել, որը ողջունել է նրան:

Բոլորը ժամանակ առ ժամանակ զրուցել են բժիշկ Գասսերի հետ, որը միաժամանակ եւ սիրտ է տվել եւ փորձը կատարել՝ հետեւելով այդ զգացումների ծագումը:

Երկամսյա բուժումից հետո 8 հիվանդները, որոնք  LSD-ի լրիվ չափաբաժին էին ընդունել, իրենց ավելի լավ էին զգում, իսկ փոքր չափաբաժին ստացածները՝ ավելի վատ (հետազոտությունից հետո նրանց լրիվ չափաբաժին կտրվի):

Դեղամիջոցը լուրջ կողմնակի ազդեցություններ չունի, նշում է The New York Times-ը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել