Երկար ժամանակ համարվում էր, որ հավկիթը վնասում է կազմվածքին, քանի որ պարունակում է շատ սպիտակուց, ճարպ ու խոլեստերին: Ժամանակակից տեսական ու գոծնական տվյալները այդ տեսակետը ամբողջովին հերքում են:
Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ խոլեստերինի բարձր պարունակությունը չի անդրադառնում մարդու արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Արյան մեջ խոլեստերինը արտադրվում է հենց օրգանիզմում, ոչ մի ուղիղ կապ սննդամթերքի հետ գոյություն չունի: Խոլեստերինի բարձր մակարդակի պատճառը համարվում է նյութափոխանակության խանգարումը, որը պայմանավորված է ներքին ու արտաքին գործոնների մի ամբողջ համալիրով:
Սենթ Լուիսի համալսարանում անցկացված փորձը ապացուցել է, որ հավկիթի գործածումը հակառակը՝ նպաստում է քաշի նվազմանը:
Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ ունեցող 152 մարդ: Նրանց երկու խմբի են բաժանել՝ մի խմբին նախաճաշին օրական երկուական հավկիթ էին ուտում, իսկ մյուսները ուտում էին չորաբլիթներ: 8 շաբաթի հետո մասնակիցներին համեմատել են ու պարզել, որ հավկիթով նախաճաշողների խմբում քաշի նվազումը 60 տոկոսով բարձր էր, քան հսկիչ խմբում: Հետազոտողները կարծում են, որ այս արդյունքը պայմանավորված է հավկիթի արագ հագեցնելու կարողությամբ, հավկիթ ուտելուց հետո երկար ժամանակ քեզ կուշտ ես զգում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր