• Latest news

Բժիշկները 51-ամյա տղամարդու միզապարկից 15 սմ մեծությամբ քար են հանել

1 հունիսի, 2016  10:45

Վիետնամցի վիրաբույժները 51-ամյա տղամարդու միզապարկից հսկայական 15 սմ մեծությամբ քար են հանել: Տղամարդը հիվանդանոց էր դիմել միզելիս անտանելի ցավեր ունենալու պատճառով, որոնք իրեն տանջում էին արդեն 10 տարի:

Ուլտրաձայնային հետազոտությունը միզապարկում ի  հայտ է բերել մեծ օտարածին մարմնի առկայություն, եւ բժիշկները որոշել են վիրահատել տղամարդուն: Վիրահատության ընթացքում նրանք 15 սմ մեծությամբ եւ 1.5 կգ քաշով քար են հանել:

Միզապարկում նման մեծության քարը կարելի է ռեկորդային համարել իր չափերով:

Միզապարկի քարերը հանքանյութերի կարծր կուտակումներ են, որոնք ձեւավորվում են մեզի լճացման պատճառով: Շագանակագեղձի բորբոքման ժամանակ գեղձը արգելափակում է այդ հեղուկի հոսքը, մեզը շատ երկար է մնում միզապարկում, եւ դրա բաղադրության մեջ մտնող հանքանյութերը սկսում են բյուրեղանալ ու ձեւավորել քարեր:

Միզաքարային հիվանդությունը շատ տարածված խնդիր է, սակայն բժիշկները հազվադեպ են բախվում նման մեծ քարերի հետ: Վիետնամցու բժիշկները հայտնել են, որ հիվանդը, ում անունը չի հաղորդվում, հիմա վերականգնվում է եւ գտնվում է ուռոլոգիայի բաժանմունքում: Վիրահատությունը հաջող է ընթացել, եւ նրան շուտով դուրս կգրեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել