• Latest news

Մեկ տարեկան երեխայի մոտ սեռական հասունացում է սկսվել

1 հունիսի, 2016  18:37

18 ամսական Վայբհավի (երեխայի անունը փոխված է ծնողների խնդրանքով) դեմքին եւ մարմնին մազեր կան, սեռական օրգանի չափը եւ տեստոստերոնի մակարդակն այնպիսին են, ինչպիսին  25 տարեկան տղամարդու մոտ է լինում: Վայբհավը ծայրաստիճան հազվագյուտ խանգարում ունի` վաղ սեռահասունություն: Սեռական հասունացումը նրա մոտ սկսվել է դեռեւս  6 ամսական հասակում:

Սովորաբար վաղաժամ սեռական հասունացում են ախտորոշում այն երեխաների մոտ, որոնց սեռահասունության նշաններն ի հայտ են գալիս մինչեւ ութ տարեկանը:  Նման բան պատահում է միայն 100 000 երեխայից մեկի մոտ:

Վայբհավի ծնողները նկատել են, որ նա ինչ-որ խնդիր ունի, երբ վեց ամսականում նրա սեռական օրգանը սկսել է հետեւողականորեն մեծանալ: Սկզբում նրանք դրան նշանակություն չեն տվել` մտածելով, թե նա ուղղակի խոշոր երեխա է, մանավանդ, որ հասակն էլ կտրուկ մեծանում էր: 

Երբ տղան մեկ ու կես տարեկան է դարձել, ծնողները նրան ցույց են տվել բժշկին: Նրա հասակն այդ ժամանակ 95 սմ է կազմել, ինչը մոտավորապես 10-15 սմ-ով ավելի է, քան լինում է մեկ ու կես տարեկան երեխաների մոտ:

Վայշակհի Ռուսաղին` երեխային բուժող բժիշկը պարզաբանել է, որ սեռական վաղ հասունացումը կարող է հանգեցնել հասակի վաղաժամ կանգի, տղան կարող է աճել մինչեւ   100-120 սմ: Այժմ երեխան հորմոնային թերապիա է ստանում. նա դեղամիջոցների ներարկումներ կստանա մոտավորապես մինչեւ 10-11 տարեկան դառնալը:

Սեռական վաղ հասունացման ամենահայտնի դեպքերից մեկը Պերուից Լինա Մեդինայի պատմությունն է: Լինայի առաջին դաշտանը տեղի է ունեցել երկուս ու կես տարեկանում, իսկ չորս տարեկանում նրա մոտ կաթնագեղձեր են ձեւավորվել:  1939-ին կեսարյան հատման միջոցով Լինան երեխա է ունեցել: Այդ ժամանակ Լինան 5 տարեկան եւ 7 ամսական էր եւ համարվում է պատմության մեջ ամենաերիտասարդ մայրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել