• Latest news

Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ տարվա վերջ. փոխնախարար

11 հունիսի, 2016  16:50

Ոսկրածուծի փոխպատվաստման եւ բարձր չափաբաժնով  քիմիաթերապիայի երեւանյան կենտրոնի շինարարությունը նախատեսված է ավարտել մինչեւ այս տարվա վերջ: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը:  

Քանի որ նոր կենտրոնում օգտագործելու են տեխնոլոգիաներ, որոնք մինչ այժմ Հայաստանում չեն կիրառվել, հայ մասնագետներին որոշակի վերապատրաստում անհրաժեշտ կլինի. նրանցից ոմանք այս պահին արդեն արտասահմանում են, մյուսներն ավելի ուշ կմեկնեն վերապատրաստման: Բացի այդ, հայկական կողմը համաձայնագիր ունի բելգիական  IBA ընկերության հետ, որը պետք է Հայաստան մասնագետներ ուղարկի հայ բժիշկների եւ բուժքույրերի համար կենտրոնի բացումից առաջ ուսուցում անցկացնելու համար:  

Հիշեցնենք, որ Ոսկրածուծի փոխպատվաստման եւ բարձր չափաբաժնով քիմիաթերապիայի կենտրոնը, որը կբացվի երեւանյան Արյունաբանական կենտրոնում, նման առաջին կենտրոնն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: 

Գոյություն ունեն շատ հիվանդություններ, որոնց դեպքում անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Մասնավորապես, լեյկեմիայի, սուր լեյկոզների, տալասեմիայի եւ  ապլաստիկ անեմիայի եւ այլ հիվանդությունների դեպքում ոսկրածուծի փոխպատվաստում է ցուցված:   Ընդհանուր առմամբ Հայաստանում ամեն տարի մոտ 100 հիվանդ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք է ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է