• Latest news

Հայաստանի քաղաքացիական բժիշկները տիրապետում են ռազմական բժշկության հմտություններին. ԵՊԲՀ ռեկտոր

11 հունիսի, 2016  19:14

Լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանի քաղաքացիական բժիշկները պատրաստ են մոբիլիզացման, նրանք ունեն համապատասխան հմտություններ ու բազմիցս ապացուցել են դա, վստահեցնում է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ռեկտորը պատմել է, որ 20 տարի առաջ ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծումը թելադրված էր հրատապ անհրաժեշտությամբ: Պատերազմ էր, բանակ էր ստեղծվում, ու արհեստավարժ բանակային բժիշկներ էին պետք:

Միքայել Նարիմանյանը պարզաբանեց, որ ռազմական բժիշկը նա է, ով պայմանագրով ծառայում է բանակում ու պահպանում զինծառայողների առողջությունը թե պատերազմական, թե խաղաղ պայմաններում: Ռազմաբժշկական ֆակուլտետում, ի թիվս ամենայնի, դասավանդվում է նաեւ ռազմադաշտային բժշկություն:«Այստեղ կան նրբություններ ոչ թե տվյալ սպեցիֆիկայից ելնելով օգնություն ցուցաբերելու՝ ասենք կարեր դնելու կամ վերքը մշակելու առումով, այլ թե ում է պետք առաջնահերթ օգնություն ցուցաբերել, ում տարհանել, ում թիմով բուժել»,- պարզաբանեց ռեկտորը: Նա հավելեց, որ ռազմաճակատային բժշկությունը շատ դրամատիկ է, քանի որ ճիշտ գործողություններով է պայմանավորված ոչ միայն վիրավորի, այլեւ բժշկի ու էլի մի խումբ մարդկանց կյանքը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական բժիշկներին ու այն բանին, թե որքանով են նրանք պատրաստված լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում օգնություն ցուցաբերելու տեսակետից, Միքայել Նարիմանյանը նշեց, որ բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողղները նույնպես որոշակի ծավալներով ռազմական բժշկություն են անցնում ( նաեւ աղետների բժշկություն): Բացի դրանից դրան մեծ ուշադրություն է հատկացվում հետդիպլոմային կրթության համակարգում, բժիշկների որակավորման բարձրացման ժամանակ:

Իսկ ավագ սերնդի բժիշկները, որոնք կրթություն են ստացել դեռ խորհրդային ժամանակներում, երբ բուհում ռազմական ամբիոն կար, բուհն ավարտում էին բժշկության լեյտենանտի կոչումով եւ բոլոր համապատասխան գիտելիքներով զինված: Գումարած նրանք նաեւ մեծ փորձ են ձեռքբերել Սպիտակի երկրաշարժի ու ղարաբայան պատերազմի ժամանակ: Նրանցից շատերը, ինչպես Միքայել Նարիմանյանը նշեց, այսօր խորհրդականներ են աշխատում զինվորական հոսպիտալներում:

Ռեկտորը նաեւ նշեց, որ չնայած դա վատ է հնչում, բայց բժշկությունը պատերազմի ժամանակ զարգանում է, ու դրան հատուկ գրականություն է նվիրված: 90-ականներին, երբ Հանրապետական հիվանդանոցը փաստորեն հոսպիտալի էր վերածվել, իսկ կողքի հարթակը՝ ուղղաթիռների համար աէրոդրոմի, բժիշկները այդ արտակարգ պայմաններում շատ բան սովորեցին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել