• Latest news

Ցանկալի է երեխաներին աշխատել սովորեցնել վաղ հասակից. հոգեբան

13 հունիսի, 2016  20:48

Երեխաների ճիշտ դաստիարակության շրջանակում ցանկալի է նրանց աշխատել սովորեցնել, ընդ որում, ցանկալի է դա անել վաղ հասակից, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը: 

Հոգեբանի կարծիքով, խաղը, ուսումը եւ աշխատանքը երեխայի զարգացման երեք կարեւոր բաղադրիչներ են: Ծնողներին օգնելով ինչ-որ բան անել եւ դրա դիմաց որեւէ վարձատրություն ստանալով՝ երեխան ավելի լավ կհասկանա, թե ինչպես է կառուցված աշխարհը եւ ավելի լավ նախապատրաստված կլինի հասուն կյանքին: Դա երեխային նաեւ հնարավորություն կտա հասկանալու, թե կյանքում ինչ դեր է խաղում աշխատանքը եւ թե ինչ կարեւոր է չծուլանալը: Առանց դրա ընկալման, երեխան կարող է վերածվել ալարկոտ պատանու եւ անհաջողակ չափահասի: 

Հոգեբանի խոսքով, աշխատանքը կարեւոր է նաեւ երեխաների սեռական ինքնանույնացման համար. տանը մայրերին օգնող աղջիկները եւ հայրերին օգնող տղաներն ավելի լավ են հասկանում, թե իրենք ինչ սեռի են պատկանում եւ հետագայում ավելի հազվադեպ են բախվում սեռական ինքնանույնացման խնդիրների: 

Սակայն  հոգեբանը նշել է, որ աշխատանք ասելով ոչ մի դեպքում չպետք է հասկանալ մանկական աշխատանքի շահագործումը եւ հանուն աշխատավարձի եւ ընտանիքին կերակրելու համար աշխատելը: Աշխատանքը պետք է երեխայի զարգացման մասը լինի, ոչ թե ինչ-որ բան, որը, ընդհակառակը, խանգարում է զարգացմանը:  Աշխատանքը եւ երեխաներին օգնելը պետք է երեխային օգնեն ճանաչել իրենց եւ շրջապատող  աշխարհը, բայց երեխան միաժամանակ պետք է ժամանակ ունենա խաղերի եւ ուսման համար, իսկ աշխատանքը՝ տանը կամ որտեղ էլ լինի, ոչ մի դեպքում չպետք է խանգարի  ոչ մեկին, ոչ մյուսին: Ավելին, աշխատանքը չպետք է վնասի երեխաների ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը կամ վիրավորի նրանց պատիվը եւ արժանապատվությունը, նշել է հոգեբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել