• Latest news

Որքա՞ն պետք է քնեն տարբեր տարիքի երեխաները

14 հունիսի, 2016  15:37

Ամերիկյան քնաբանության ակադեմիան (American Academy of Sleep Medicine, AASM) պաշտոնական փոխզիջումային հանձնարարականներ է ներկայացրել քնի այն տեւողության վերաբերյալ, որն անհրաժեշտ է տարբեր տարիքի երեխաների առողջ զարգացման համար: Այդ մասին հայտնում է կազմակերպության կայքը: 

Բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել այս նորմերին. 4-ից 12 ամսական նորածինները` օրական  12-16 ժամ, մեկից երկու տարեկան երեխաները` 11-14 ժամ, երեքից հինգ տարեկան երեխաները` 10-13 ժամ, 6-ից 12 տարեկան երեխաները`  9-12 ժամ եւ անչափահասները` օրական 8-10 ժամ:

Մշակված հանձնարարականները 10-ամսյա նախագծի արդյունքն են, որի շրջանակում փորձագետների խումբն ուսումնասիրել է  864 հրապարակված գիտական հոդված, որոնք վերաբերում են երեխաների քնի տեւողության եւ առողջության փոխկապվածությանը, գնահատել է ապացույցներն ըստ դասակարգման ֆորմալ համակարգի, ինչից հետո քվեարկությունների երեք փուլի ընթացքում միասնական կարծիք է ձեւավորել: 

Կանոնավոր եւ որակյալ քունը բարելավում է երեխաների ուշադրությունը, պահվածքը, հիշողությունը, հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը, բարելավում է ուսման հաջողությունները: Քնի պակասը բացասաբար է ազդում կյանքի վերոհիշյալ կողմերի վրա, ինչպես նաեւ մեծացնում է դժբախտ դեպքերի, վնասվածքների, հիպերտոնիայի, ճարպակալման, դիաբետի եւ դեպրեսիայի ռիսկը: Բացի այդ, աճում է ինքնասպանական մտքերի առաջացման եւ հենց ինքնասպանության փորձերի ռիսկը: 

Իմիջիայլոց, խորհուրդ տրվող ժամանակից ավելի երկար քնելը եւս վնասակար է առողջության համար: Դա եւս կարող է հանգեցնել հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, ճարպակալման եւ հոգեկանի հետ կապված խնդիրների: 

«Քունն առողջ կյանքի անբաժանելի մասն է, եւ ծայրաստիճան անհրաժեշտ է վաղ մանկությունից առաջ մղել քնի տեւողության հետ կապված առողջ սովորույթներ, նշել է բժիշկ Շալինի Պարուտհին (Shalini Paruthi): Դա հատկապես կարեւոր է, երբ երեխաները պատանեկան տարիքի են հասնում, որովհետեւ մենք պետք է վստահ լինենք, որ նրանք քնի բավարար քանակություն կստանան»:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել