• Latest news

Համբույրներն անհրաժեշտ են երիտասարդության պահպանման եւ իմունիտետն ամրապնդելու համար

14 հունիսի, 2016  16:43

Մարդիկ երկար ժամանակ թերագնահատում էին համբույրների օգտակարությունը. իրականում դրանք ավելի օգտակար են, քան համարվում էր, պնդում են ֆրանսիացի գիտնականները: 

Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ համբույրները մարդկանց օգնում են ազատվել կնճիռներից, այդ հաճելի գործընթացի ընթացքում մաշկն ավելի ողորկ եւ հարթ է դառնում: 

Իսկ եթե երիտասարդները բավականաչափ համբուրվում են, ավելի դանդաղ կծերանան, քան իրենց այն տարեկիցները, որոնք խուսափում են նման փաղաքշանքներից, որովհետեւ համբույրները նաեւ կանխարգելիչ ազդեցություն են ունենում: Դա կապված է այն բանի հետ, որ համբույրի ընթացքում դեմքի բազմաթիվ մկաններ են աշխատում, որոնք այլ պայմաններում պասիվ են մնում եւ աստիճանաբար կորցնում են տոնուսը: Այսպիսով` համբույրները դեմքի մկանների մարզում են: 

Համբույրների եւս մի առավելությունն այն է, որ օգնում են ամրապնդել իմունիտետը, որովհետեւ այդ ընթացքում բերանի լորձաթաղանթ են ընկնում մանրէներ, որոնց նկատմամբ օրգանիզմը հակամարմիններ է արտադրում: 

Պարզվել է, որ զուգընկերների բերանում մանրէների 80 տոկոսը համընկնում է, իսկ մնացած 20 տոկոսը տարբեր է: Երբ նման մանրէները հայտնվում են այլ օրգանիզմում, իմունիտետի խթանում է տեղի ունենում: 

Համբուրվողների մոտ նաեւ «երջանկության հորմոն»` էնդորֆին է արտադրվում, որն օրգանիզմին անհրաժեշտ է սթրեսային իրավիճակներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել