• Latest news

Զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների նվազեցնելու 8 միջոց

19 հունիսի, 2016  11:28

Հիպերտոնիան շատ վտանգավոր խրոնիկական հիվանդություն է, որը ոչ միայն վատթարացնում է կյանքի որակը, այլեւ կարող է հանգեցնել մահվան: Ամերիկյան Մայոյի կլինիկայի մասնագետները նշել են մի քանի միջոց, որոնք կարող են նվազեցնել ճնշումն ու առանց դեղամիջոցների վերահսկել հիպերտոնիան:

1. Ազատվել ավելորդ քաշից

Հաճախ բարձր զարկերակային ճնշումն ավելորդ քաշի հետեւանք է: Դա նաեւ քնի մեջ շնչառության խախտում է առաջացնում, նպաստում ճնշման բարձրացմանը: Եթե անգամ 4.5 կգ նիհարեք, զարկերակային ճնշումը զգալիորեն կնվազի:

2. Սկսեք սպորտով զբաղվել

Նշելով ֆիզիկական ծանրաբեռնվածության անհրաժեշտության մասին՝ մասնագետները հավելում են, որ հարկավոր է մարզվել կանոնավոր կերպով: Եթե դադարեք սպորտով զբաղվել, ճնշումը կրկին կբարձրանա:

3. Առողջ սնունդ օգտագործեք

Սննդակարգում ներառեք հատիկավոր մթերք, մրգեր, բանջարեղեն, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, հրաժարվեք հագեցած ճարպերից եւ խոլեստերինից:

4. Կրճատեք աղի քանակությունը սննդում

Սննդում աղի քանակությունը նույնիսկ աննշան կրճատելու դեպքում զարկերակային ճնշումը նվազում է: Մասնագետների խոսքով՝ օրական 2.3 գրամ աղ օգտագործելը միանգամայն բավարար է: Սակայն եթե 51 տարեկանն անց եք, հիպերտոնիա, դիաբետ կամ երիկամների հիվանդություն ունեք, աղի քանակությունը պետք է հասցնեք օրական 1.5 գրամի:

5. Կրճատեք ալկոհոլի քանակությունը

Փոքր քանակությամբ ալկոհոլը կարող է փոքր-ինչ նվազեցնել զարկերակային ճնշումը: Բայց այն չարաշահելու դեպքում ճիշտ հակառակ արդյունքը կլինի: Բժիշկները խորհուրդ չեն տալիս օրական մեկ չափաբաժնից ավելի ալկոհոլ օգտագործել կանանց եւ 65 տարեկանն անց տղամարդկանց: Մեկ չափաբաժին ասելով նկատի է առնվում 340 մլ գարեջուրը կամ 140 մլ գինին:

6. Հրաժարվեք ծխելուց

Ծխախոտ ծխելուց հետո մի քանի րոպեով ճնշումը բարձրանում է: Ծխելուց հրաժարվելը կօգնի ճնշումը նորմայի սահմաններում պահել: Ծխելը թողնելուց հետո մարդու կյանքի տեւողությունը զգալիորեն աճում է, ճնշումը՝ նվազում:

7. Կրճատեք կոֆեինի քանակությունը

Զարկերակային ճնշման վրա կոֆեինի ազդեցությունը շարունակում է վեճի առարկա մնալ գիտնականների շրջանում: Կարծիք կա, որ դրա քանակության կրճատումն օգնում է նվազեցնել ճնշումը:

8. Խուսափեք սթրեսից

Խրոնիկական սթրեսը զարկերակային ճնշման բարձրացման պատճառներից է համարվում: Եթե սթրեսին ի պատասխան սկսում եք անառողջ սնունդ եւ ալկոհոլ օգտագործել կամ ծխել, ճնշման բարձրացման վտանգն աճում է: Փորձեք հասկանալ, թե ինչն է մշտական սթրեսի պատճառը, եւ ամեն ինչ արեք՝ դրանից առավելագույնս խուսափելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել