• Latest news

Օմեգա-3 ճարպային թթուները կարող են պաշտպանել սրտի կաթվածից

28 հունիսի, 2016  23:49

Օմեգա-3 ճարպային թթուները, որոնք պարունակվում են ծովային մթերքներում եւ որոշ բույսերում նվազեցնում են սրտի կաթվածի պատճառով մահվան ռիսկը, հայտնում են Տաֆտսի համալսարանի հետազոտողները Հարվարդի համալսարանի գործընկերների հետ: 

Պարզելու համար, թե օմեգա-3-ն ինչպես է ազդում սրտանոթային համակարգի վրա, վերոհիշյալ մասնագետները ավելի վաղ հրապարակված  19 աշխատանքի մետավերլուծություն են կատարել. հետազոտություններն անցկացվել են   16 երկրի տարածքում` մոտ 46 000 մարդու մասնակցությամբ, որոնցից 7900-ը սրտի կաթված է տարել, իսկ 2700-ը մահացել է սրտային նոպաներից:

Պարզվել է, որ նրանք, ովքեր շատ ձուկ եւ այլ ծովամթերք են կերել, ավելի հազվադեպ են բախվել սրտի հիվանդությունների եւ  10 տոկոսով ավելի հազվադեպ են մահացել սրտի կաթվածներից: Միաժամանակ որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպային թթուներ պարունակող սննդային հավելումները ոչ պակաս արդյունավետ են, սակայն այլ հետազոտություններ ցույց են տվել, որ ոչ մի հավելում չի կարող համեմատվել առողջ սննդի հետ, որն այս եւ այլ նյութեր է պարունակում: 

«Մենք ուսումնասիրել ենք փորձարկումների արդյունքները, այդ թվում` նրանք, որոնք նախկինում երբեք չէին հրապարակվել: Դա մեզ լիարժեք պատկեր է տվել, թե ճարպային օմեգա-3 թթուներն ինչպես են ազդում առողջության եւ սրտի հիվանդությունների վրա: Այս բոլոր հետազոտությունները, անկախ տարիքից, սեռից, ռասայից կամ դիաբետի առկայությունից, միանման արդյունք են ցույց տվել», - ասել է Տաֆտսի համալսարանի աշխատակից Լիանա Դել Գոբբոն: 

Այդ հետազոտության մասին հայտնում է JAMA Internal Medicine ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել