• Latest news

Ակտիվ խաղերն ընդդեմ համակարգչայինների. ինչն է նախընտրելի երեխաների համար

30 հունիսի, 2016  16:16

Առաջին հայացքից փողոցում ակտիվ խաղերն անհամեմատ ավելի լավ եւ օգտակար են երեխաների համար, քան համակարգչի դիմաց նստելը: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, պնդում է վնասվածքաբան եւ օրթոպեդ Արարատ Նազարյանը: 

Մասնագետի խոսքով, ակտիվ խաղերն իհարկե շատ իմաստներով շատ օգտակար են, սակայն դրանք միաժամանակ վնասվածքավտանգ են:  Ամռանը, երբ երեխաները շատ ազատ ժամանակ են ունենում եւ փողոցում ավելի շատ ժամանակ են անցկացնում,   փողոցում (եւ նույնիսկ մանկական խաղահրապարակներում) խաղերի ընթացքում վնասվածքներ ստացած փոքր հիվանդների թիվն աճում է  2-3 անգամ:

Մասնագետի խոսքով, համակարգչային խաղերն այդ իմաստով ավելի անվտանգ են. ամեն դեպքում, համակարգչի մոտ խաղալով երեխան հանգիստ նստում է եւ ոչ մի վնասվածք չի ստանում: Ճիշտ է, եթե նա համակարգչի մոտ սխալ է նստում, դա կարող է վնասել նրա կեցվածքին, զգուշացնում է մասնագետը: 

Ուրեմն ի՞նչն է նախընտրելի` փողոցայի՞ն խաղերը, թե համակարգչային: 

Արարատ Նազարյանի կարծիքով, իդեալականն այն է, որ երեխան համատեղի խաղերի երկու տեսակը: Համակարգչի մոտ կարելի է նստել 30 րոպե, ինչից հետո ցանկալի է ավելի ակտիվ խաղերով զբաղվել: Մի քանի ժամ անց նա դարձյալ կարող է վերադառնալ համակարգչի մոտ, սակայն ոչ ավելի, քան 30 րոպեով:

Ցանկալի է, որ ծնողները իմիջիայլոց հետեւեն երեխային` երբ նստած է համակարգչի առաջ (նախ` որպեսզի ճիշտ նստի, եւ երկրորդ` որպեսզի մուտք չունենա այնպիսի բովանդակության, որը չի համապատասխանում նրա տարիքին) եւ երբ խաղում է փողոցում (որպեսզի լուրջ վնասվածքներ չստանա):

Երեխան ինչպես պետք է նստի համակարգչի մոտ, որ չվնասի կեցվածքը: 

Ծնողները պետք է հետեւեն, որ երեխան ուղիղ նստի համակարգչի դիմաց:  Նրա ծնկների եւ դաստակների անկյունը պետք է 90 աստիճան կազմի, թիկունքը պետք է ուղիղ լինի, որպեսզի նա վիզը չծռի եւ կարողանա նայել ուղիղ իր դիմաց: Կարեւոր է նաեւ հետեւել, որ արեւի լույսն ուղիղ մոնիտորին չընկնի. դա ավելորդ լարվածություն է ստեղծում երեխայի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել