• Latest news

Հայաստանը կարող է ակնաբուժության տարածաշրջանային կենտրոն դառնալ. մասնագետ

1 հուլիսի, 2016  15:01

Հայաստանում ակնաբուժության մակարդակն այսօր ավելի բարձր է, քան հարեւան երկրների մեծամասնությունում, այդ պատճառով Հայաստանը կարող է ակնաբուժության տարածաշրջանային կենտրոն դառնալ: Այդ մասին, հանդես գալով ակնաբուժական միջազգային «Բժշկական կրթություն, հիվանդների խնամք եւ բուժման նոր մեթոդներ» համաժողովի բացմանն ասել է Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ,  Armenian Eye Care Project-ի հիմնադիր Ռոջեր Օհաննիսյանը:

Համաժողովը, որը հուլիսի 1-ին ընթանում է Երեւանում, ԱՄՆ-ից եւ Հայաստանից ավելի քան հարյուր ակնաբույժի է համախմբել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ռոջեր Օհաննիսյանը նշել է, որ նման համաժողովները ծայրաստիճան կարեւոր են, որովհետեւ մասնագետներին հնարավորություն են տալիս նոր բան իմանալու, իսկ հետո ստացած գիտելիքը փոխանցելու այլ գործընկերների:  

Համաժողովին դասախոսություններով հանդես են գալիս ոչ միայն հայտնի մասնագետներ, այլեւ երիտասարդ բժիշկներ, որոնք կպատմեն նոր տեխնիկաների  մասին, որոնք յուրացրել են վերջին ժամանակներս: Պրոֆեսոր Ռիչարդ Հիլլը Կալիֆորնիայի համալսարանից գործընկերներին պատմել է գլաուկոմայի բուժման երկու նոր մոտեցման մասին, իսկ Խոդամ Ռոստոմյանը Kaiser Permanente Antelope Valley (ԱՄՆ) ինստիտուտից պատմել է Առողջության բարելավման ինստիտուտի փորձի եւ գործունեության մասին:  

Հայ մասնագետներն իրենց հերթին պատմել են սեփական փորձի եւ ակնաբուժական մի շարք հիվանդությունների, այդ թվում` գլաուկոմայի, դիաբետիկ ռիտինոպաթիայի եւ եղջերաթաղանթի վարակիչ խոցերի  բուժման սեփական մոտեցումների մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ