• Latest news

Ինչու՞ է սխալ առավոտյան մարզվելը

2 հուլիսի, 2016  12:04

Շատ մարդիկ առավոտյան վազում են կամ էլ նույնիսկ ուժային վարժություններ են անում` մտածելով, թե դա օգտակար է իրենց առողջությանը եւ ֆիզիկական վիճակին, սակայն մասնագետները պնդում են, որ դա բոլորովին էլ այդպես չէ եւ որ իրականում առավոտյան մարզումներից ավելի շատ վնաս է լինում, քան օգուտ: 

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, սրտաբան Ալբերտ Զորաբյանը բացատրել է, թե ինչու չարժե առավոտները մարզվել:  

Պարզվում է` առավոտյան մեր օրգանիզմը եւ մեր սիրտը դեռեւս պատրաստ չեն մեծ ծանրաբեռնվածության, այդ պատճառով մարզումները կարող են լրջորեն վնասել մեզ եւ հանգեցնել վնասվածքների, ինչպես նաեւ սրտի հետ կապված խնդիրների: Մյուս կողմից, առավոտն առաձգական հասկացություն է: Եթե մարդն արթնանում է առավոտվա 6-ին,  9-ին նա լիովին կարող է մարզման գնալ. այդ ընթացքում օրգանիզմն արդեն կհասցնի քնից ուշքի գալ եւ նախապատրաստվել ծանրաբեռնվածություններին: Բայց եթե Դուք ուշ եք արթնանում, չարժե անմիջապես անցնել մարզումների: 

Օրվա ո՞ր ժամին է ամենից ճիշտ սպորտով զբաղվելը: 

Սրտաբանի խոսքով, ամենից ավելի ճիշտ է ֆիզիկական վարժություններ անել ցերեկը, երբ օրգանիզմն առույգ է եւ պատրաստ է ծանրաբեռնվածությանը: Ուշ երեկոյան մարզվել չարժե, հետո դժվար կլինի քնելը: 

Միաժամանակ ցանկացած ժամի մարզումներն անհրաժեշտ է սկսել լիցքաթափման վարժություններից, որոնք մարմինը եւ սիրտը կնախապատրաստեն առաջիկա ծանրաբեռնվածությանը: 

Եվս մի օգտակար խորհուրդ սրտաբանից. եթե Դուք պետք է տարբեր ինտենսիվությամբ տարբեր վարժություններ անեք, սկսեք պակաս ինտենսիվից եւ աստիճանաբար մեծացրեք ծանրաբեռնվածությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել