• Latest news

Հաջողության չորս տարիներ ՄՌՏ ծառայությունների մատուցման ոլորտում. Արսեն Թորոսյան

6 հուլիսի, 2016  10:49

Կենսաբանական համակարգերի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի երեւանյան մասնաճյուղի հիմնադրման չորսամյակի կապակցությամբ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է կենտրոնի հիմնադիր տնօրեն Արսեն Թորոսյանի հետ:

Ինչու՞ որոշեցիք կլինիկական բժշկության փոխարեն զբաղվել առողջապահության կազմակերպմամբ:

Բժշկական համալսարանում սովորելու 4-րդ կուսում՝ 2002թ.-ին, երբ մենք որպես ուսանողներ սկսեցինք այցելել հիվանդանոցներ, ես որոշեցի, որ բուժող բժիշկ չեմ դառնալու, քանի որ համարում էի, որ բուժհիմնարկների մեծ մասը անարդյունավետ եւ ոչ ճիշտ են աշխատում, եւ ինձ չէի պատկերացնում դրանցում աշխատելիս: Որոշեցի դառնալ առողջապահության կառավարման մասնագետ, համալսարանից հետո ավարտեցի «Առողջապահություն կազմակերպում եւ կառավարում» մասնագիտությամբ օրդինատուրան եւ ասպիրանտուրան, ինչպես նաեւ մասնակցեցի վերապատրաստման մի շարք դասընթացների արտասահմանում (Հարվարդի համալսարան, INSEAD բիզնես դպրոց, Վիեննայի բժշկական համալսարան եւ այլն): Ուսմանը զուգահեռ սկսվեց նաեւ իմ աշխատանքային գործունեությունը, սկզբում բժշկական հասարակական կազմակերպություններում, այնուհետեւ ԱՄՆ ՄԶԳ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրում եւ ՀՀ ԱՆ տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում: Վերոնշյալ կառույցներում աշխատելիս աստիճանաբար հանգում էի այն մտքին, որ ի սկզբանե դրված կաղապարները խանգարում են իմ նախաձեռնողականությանը, եւ սկսեցի ելքեր փնտրել այն կյանքի կոչելու ուղղությամբ:

Իսկ ինչպե՞ս ծագեց ախտորոշիչ կենտրոն հիմնելու գաղափարը, չէ որ դրանք այնքան շատ էին Հայաստանում:

Ամբողջ խնդիրն այն է, որ թեւ դրանք շատ էին, միմյանցից քիչ էին տարբերվում. մատուցում էին նույն ծառայությունները, նույն գնային քաղաքականությունն էին վարում, նույնատեսակ բժշկական սարքեր շահագործում: Եվ մենք ունեինք մի իրավիճակ, որ կոնկրետ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ոլորտում Հայաստանը 10-15 տարով հետ էր մնում համաշխարհային միտումներից: 2010թ.-ին Եվրոպայում հանդիպեցի ընկերներիցս մեկին եւ պատմեցի իմ մտադրությունների մասին։ Նրա օգնությամբ 2011թ. Սանկտ Պետերբուրգում հանդիպեցի Արկադի Ստոլպների հետ, որը ՌԴ-ում եւ Ուկրաինայում գործող ՄՌՏ կենտրոնների մեծ ցանցի հիմնադիրն էր եւ նախագահը: Հայաստանում ՄՌՏ, իսկ այնուհետեւ նաեւ ՀՏ կենտրոն հիմնելու իմ բիզնես ծրագիրը հավանության արժանացավ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի կողմից, եւ որոշում կայացվեց հիմնել մասնաճյուղ Երեւան քաղաքում, որի տնօրենը դարձա ես:

Եվ ինչո՞վ էր Ձեր կենտրոնը տարբերվելու մյուս կենտրոններից:

Նորաբաց կենտրոնը պետք է ունենար 3 հիմնական տարբերություն։ Առաջինը ՄՌ տոմոգրաֆի հզորությունն էր, այն պետք է լիներ 1,5 Տեսլա`  ի տարբերություն մինչեւ այդ պահը Հայաստանում գործող 0,3 Տեսլա հզորությամբ սարքերի, որոնց տվյալներն արդեն շատ վաղուց հավաստի չէին համարվում: Երկրորդը գնային քաղաքականությունն էր. մենք այնպիսի գներ պետք է սահմանեինք, որպեսզի մի կողմից պահեինք բիզնեսի շահութաբերությունը, մյուս կողմից՝ առավելագույնս մեծ թվով մարդկանց հնարավորություն տայինք օգտվելու ՄՌՏ ախտորոշումից: Այսինքն ՄՌՏ-ն պետք է ոչ թե մնար դժվարամատչելի հետազոտություն, որը կատարվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, այլ պետք է դառնար առաջին ընտրության հետազոտություն շատ հիվանդությունների ժամանակ: Եվ երրորդը ՄՌՏ հետազոտություն անցնելու համար երկարատեւ հերթերն էին: Մինչեւ մեր կենտրոնի բացվելը ՄՌՏ հետազոտություն անցնելու համար հարկավոր էր սպասել առնվազն մի քանի շաբաթ, քանի որ թույլ սարքերով պրոցեդուրան տեւում էր մոտ 1 ժամ, իսկ ախտորոշիչ կենտրոնների աշխատանքային ժամերը քիչ էին, հետեւաբար առաջանում էին հերթեր: Մեր ՄՌ տոմոգրաֆով հետազոտությունները միջինը տեւելու էին 20 րոպե, եւ մենք աշխատելու էինք 07:00-23:00-ը` առանց հանգստյան օրերի։ Պացիենտները հնարավորություն էին ունենալու բարձրորակ եւ մատչելի ՄՌՏ հետազոտություն անցնել հենց դիմելու օրը:

Մտավախություն չկա՞ր, որ Ձեր նախաձեռնությունը կարող է չստացվել Հայաստանում առկա խոչընդոտների պատճառով։

Սկզբում նման մտավախություն ունեի, ինչը կենտրոնի հիմնադրմանը զուգընթաց աստիճանաբար առարկայական էր դառնում: Խոչընդոտները հիմնականում երեք տեսակի էին: Առաջինը օբյեկտիվ խոչընդոտներն էին` սկսած կենտրոնի համար համապատասխան տարածք գտնելուց, վերջացրած Հայաստան մեծածավալ բեռներ տեղափոխելու դժվարությամբ: Վերջինի պատճառով, օրինակ, մեր ՄՌ տոմոգրաֆը Սանկտ Պետերբուրգից Երեւան է հասել մոտ 1 ամսում այլընտրանքային ճանապարհով, քանի որ Վերին Լարսի անցակետը փակ էր, ինչպես այս օրերին։ Երկրորդը բյուրոկրատական դժվարություններն էին, երբ նորաստեղծ կազմակերպությունների համար ստեղծվում են բազմաթիվ անիմաստ, երբեմն էլ անհեթեթ խոչընդոտներ` օրենսդրական դաշտի անկատարության կամ միտումնավոր խառնաշփոթի պատճառով, եւ դու ստիպված ես լինում Դոն Կիխոտի կարգավիճակում կռիվ տալ անշունչ հողմաղացների դեմ: Եվ երրորդը՝ մրցակիցները իրենց ձեռքի տակ եղած լծակներով ամեն կերպ փորձում էին խոչընդոտել մեր կազմակերպության կայացմանը։ Այս բոլոր դժվարությունները հիմա էլ կան, բայց մենք հաղթահարում ենք, քանի որ հավատում ենք, որ լավ գործ ենք անում:

Իսկ հեշտ էր արդյոք լավ մասնագետներ գտնելը կենտրոնի համար։

Այս հարցում էլ մեր մոտեցումը տարբերվում է։ Մենք չենք փորձում «ավելի գայթակղիչ» պայմաններով դեպի մեզ գրավել այլ հաստատություններում կայացած մասնագետների, այլ ինքներս ենք նրանց պատրաստում եւ դարձնում ոլորտի լավագույն մասնագետներից՝ նրանց ուղարկելով ինտենսիվ վերապատրաստման պրակտիկ կուրսերի, նախ արտասահմանում, ապա նաեւ այստեղ՝ մեր երեւանյան կենտրոնում, հետո միայն ընդունում աշխատանքի: Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր բժիշկները լավագույնների շարքում են Հայաստանում, ունեն մեծ եւ հարուստ փորձ:

Բայց չէ որ, Ձեր կենտրոնը ընդամենը չորս տարեկան է, մինչդեռ կան ավելի մեծ փորձ ունեցող կենտրոններ եւ բժիշկներ:

Նախ չորս տարին կարճ ժամանակ չէ, եւ հետո էլ այդ տարիների ընթացքում մենք հետազոտել ենք ավելի քան 33.000 պացիենտի` կատարելով ավելի քան 40.000 հետազոտություն: Մի՞թե սա չէ փորձը: Այդ 40.000 հետազոտության մեջ բազմաթիվ են եղել այնպիսի ունիկալ դեպքերը, որոնք բժշկագիտական գրականության մեջ նկարագրվում են որպես շատ հազվադեպ հանդիպող: Բազմաթիվ հետազոտություններ մենք ենք առաջինը ներդրել հայաստանյան ռադիոլոգիայում, օրինակ, բարձրադաշտ ՄՌՏ-ի միջոցով կատարվող ՄՌ խոլանգիոգրաֆիան, ՄՌ սպեկտրոսկոպիան, ՄՌ պերֆուզիան եւ լիկվորոդինամիկան, սրտի ՄՌՏ-ն, կրծքագեղձերի ՄՌՏ-ն, էպիլեպսիայի պրոտոկոլով ՄՌՏ-ն, շագանակագեղձի բիոպսիան ՄՌՏ հսկողության տակ եւ այլն:

Եվ վերջում, ինչպե՞ս եք գնահատում աշխատանքի չորս տարիները:

Եթե կարճ պատասխանեմ, դրանք հաջողության տարիներ էին: Իհարկե, չեմ համարում, որ 100%-ով հասել ենք մեր առջեւ դրված նպատակներին, եւ դեռ աշխատելու եւ զարգանալու տեղ կա։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ մենք շոշափելի եւ անդառնալի դրական փոփոխություններ ենք բերել հայաստանյան ՄՌՏ ծառայությունների մատուցման ոլորտ` այն բարձրացնելով համաշխարհային մակարդակի եւ զարգացման նոր խթան տալով դրան: Այսուհետ եւս, մենք պատրաստ ենք բարձրորակ, հասանելի եւ մատչելի բժշկա-ախտորոշիչ ծառայություններ մատուցել Հայաստանի բնակիչներին եւ հյուրերին։ Բոլորին առողջություն եմ մաղթում եւ հիշեցնում՝ «առողջությունն ամեն ինչ չէ, բայց ամեն ինչ դառնում է ոչինչ առանց դրա»: Մի ստորադասեք առողջությունը այլ նյութական եւ ոչ նյութական բարիքներին:

ԿՀՄԻ ԲԱԿ-Երեւան

Հեռ` 011-42-11-11, 010-42-83-11

Վեբ-կայք` www.ldc.am

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է