• Latest news

Քաշը վերահսկողության տակ պահելու 4 արդյունավետ միջոց

7 հուլիսի, 2016  15:47

Մի քանի պարզ կանոնը կարող են օգնել վերահսկել ձեր քաշը եւ չգիրանալ: Այդ կանոնների մասին է պատմել The Challenger ամսագիրը.

1. Ավելի շատ բջջանյութ օգտագործեք

Բջջանյութը հագեցածության երկարատեւ զգացողություն է առաջացնում եւ բջջանյութի շնորհիվ մենք ավելի քիչ ենք ուտում, քան կուտեինք առանց դրա, հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս սննդում հնարավորինս շատ ներառել բջջանյութ պարունակող մթերքներ: 

Բջջանյութով են հարուստ հում բանջարեղենը եւ հում մրգերը, սերմերը եւ ընկույզները, ինչպես նաեւ ամբողջական ցորենից շիլաները: Բայց հիշեցնենք, որ բջջանյութի հետ միասին անպայման անհրաժեշտ է բավականաչափ ջուր խմել` օրական երկու լիտրից ոչ պակաս, որովհետեւ բջջանյութով մթերքները փքվելու հատկություն ունեն եւ    «խլում են» օրգանիզմի խոնավության մի մասը:

2. Ավելի շատ աղցան կերեք

Հաջորդ խորհուրդը սննդին ավելի շատ աղցաններ ավելացնելն է: Լավ աղցանում պետք է շատ բանջարեղեն եւ կանաչի լինի, ճարպի միայն մի տարատեսակ  (կամ` պանիր, կամ ձիթապտղի յուղ, կամ թթվասեր, բայց ոչ մի դեպքում բոլորը միասին) եւ սպիտակուցի աղբյուր (ձվի սպիտակուց, բակլա): Նման աղցանն արագ հագեցնում է եւ թույլ չի տալիս ավելորդ կալորիաներ ուտել:

3. Ֆիզիկապես ակտիվ եղեք օրական գոնե 30 րոպե

Քաշը պահպանելու հաջորդ կանոնը օրական առնվազն  30 րոպե ֆիզիկական ակտիվությունն է: Կարելի է վարժություններ կատարել, պարերով զբաղվել, քայլել, աստիճաններով բարձրանալ, տնտեսական լուրջ աշխատանք կատարել: Օրական կես ժամ նման ակտիվությունը բավարար է, որ առանց հացադուլների եւ հոգնեցնող մարզումների սլացիկ կազմվածք ունենաք, նշում են մասնագետները: 

4. Լավ քնեք

Նորմալ քունը եւս օգնում է պահպանել քաշը եւ ավելորդ կիլոգրամներ չհավաքել: Քիչ քնելու պատճառով օրգանիզմում ընկնում է սոմատոտրոպ հորմոնի մակարդակը, որն օգնում է ճեղքել ճարպային բջիջները էներգիա ստանալու համար եւ պահպանել նորմալ քաշը, արդյունքում մարդիկ ավելի շատ եւ ավելի կալորիական սնունդ են ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է