• Latest news

5 ամառային մթերք մաշկի երիտասարդությունը պահպանելու համար

11 հուլիսի, 2016  18:27

Սնունդը մաշկի երիտասարդությունը եւ առողջությունը պահպանելու առանցքային գործոններից մեկն է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք այս ամառ կօգնեն Ձեր մաշկը գեղեցիկ եւ առողջ դարձնել: 

Ավոկադո

Ավոկադոյում մոնոչհագեցած ճարպային թթուներ են պարունակվում, որոնք շատ օգտակար են մեր առողջության եւ մաշկի համար: Դրանք մաշկը պաշտպանում են  ուլտրամանուշակագույն ճառագայթման հետեւանքներից: Բացի այդ, ավոկադոյում պարունակվող նյութերը օրգանիզմին օգնում են պայքարել բորբոքումների դեմ եւ նպաստում են մաշկի առավել մեծ առաձգականությանը: 

Դդմիկ

Դդմիկը շատ ջուր եւ քիչ կալորիաներ է պարունակում, այն հրաշալիորեն խոնավեցնում է մաշկը եւ օգնում է պայքարել ավելորդ կգ-ների դեմ: Դդմիկը նաեւ բազմաթիվ սննդանյութեր է պարունակում, ներառյալ А, В եւ С վիտամինները, որոնք պայքարում են ազատ ռադիկալների եւ բորբոքային գործընթացների դեմ` զսպելով ծերացման բնական գործընթացները: 

Վարունգ

Դդմիկի նման, վարունգը եւս մեծ քանակությամբ ջուր է պարունակում, օգնում է լուծել մարսողական խնդիրները եւ ներսից մաքրում է օրգանիզմը: Բացի այդ, վարունգը արեւայրուքի դեմ հրաշալի միջոց է համարվում: Վերջապես, վարունգի կեղեւը կրեմնիումի ամենահարուստ տարատեսակներից մեկն է պարունակում` հանքանյութի, որն ակտիվացնում է կոլագենի արտադրության մեջ ներգրավված ֆերմենտները., որը պատասխանատու է մեր մաշկի կառուցվածքի եւ առաձգականության համար: Վարունգի հիմքի վրա դիմակները հրաշալի պայքարում են աչքի տակ պարկերի դեմ, իսկ վիտամին  С-ն եւ սրճային թթուն օգնում են ազատվել ջրի ավելցուկից եւ թարմացնող ազդեցություն են գործում:  

Ձմերուկ

Ձմերուկը 93 տոկոսով ջրից է կազմված: Այն նաեւ А եւ С վիտամիններ է պարունակում` մաշկն ապահովելով հենց նրանով, ինչը նրան անհրաժեշտ է պատանեկան վարդագույնի եւ առաձգականության համար: 

Մուգ շոկոլադ

Մաշկի առողջությունը պահպանելու ամենահամեղ միջոցներից մեկը շոկոլադն է: Բարձրորակ մուգ շոկոլադում սննդանյութերը մաշկը պաշտպանում են արեւի ճառագայթներից` ապահովելով նրա վերականգնումը:  Շոկոլադը հակաբորբոքային ազդեցություն ունի, դա հրաշալի միջոց է` պայքարելու մաշկի այնպիսի խնդիրների դեմ, ինչպիսիք են էկզեման եւ ռոզացեան: Բայց խոսքը հենց բարձրորակ շոկոլադի մասին է, ոչ թե նրա էժանագին տարատեսակների, որոնք զգալիորեն ավելի շատ շաքար եւ քիչ կակաո են պարունակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել