• Latest news

5 խորհուրդ նրանց, ովքեր մտադիր են արձակուրդը արտերկրում անցկացնել

10 հուլիսի, 2016  11:59

Մաշկաբան վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանն ու սրտաբան Գոհար Մարտիրոսյանը մի քանի խորհուրդներ են հայտնել, որոնք կօգնեն խուսափել առողջական խնդիրներից անծանոթ երկիր մեկնելու դեպքում:

Իմացեք ամեն ինչ այն երկրի մասին, ուր մտադիր եք մեկնել

Մաշկաբան վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս արտերկիր մեկնելուց առաջ կարդալ տվյալ երկրի մասին հասանելի բոլոր տեղեկությունները: Պարզել՝ արդյոք այնտեղ տարածված են վարակիչ հիվանդություններ: Հնարավոր է արդյոք պատվաստվել դրանց դեմ: Ի՞նչ տեսակի սնունդ է այնտեղ ընդունված: Ինչպե՞ս եք սնվելու: Այդ բոլոր տեղեկությունները ձեզ պիտանի կլինեն:

Ի՞նչ արեւ է այնտեղ

Մեզնից շատերը լսել են, որ ցերեկվա ժամը 12-16-ը արեւի տակ գտնվել չարժե, սակայն կան երկրներ, որտեղ արեւն ավելի ագրեսիվ է, նման երկրներում առավոտվա 10-ից մինչեւ ժամը 18-ը չի կարելի ոչ միայն արեւայրուք ընդունել, այլ նույնիսկ փողոց դուրս գալ: Պարտադիր պարզեք, թե ինչ վիճակ է այն երկրում, ուր դուք մտադիր եք մեկնել:

Եթե կան խրոնիկ հիվանդություններ

Եթե դուք որեւէ խրոնիկ հիվանդություն ունեք. Հովհանես Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս մեկնելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ ու իմանալ, թե ինչպես պետք է վարվեք ու ինչ դեղեր պետք է ընդունեք ուղեւորության ժամանակ:

Հույսներդ մի դրեք այդ երկրի դեղատների վրա

Սրտաբան Գոհար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս հույս չդնել այն երկրի դեղատների վրա, ուր մտադիր եք մեկնել: Եթե դուք որեւէ դեղորայք եք ընդունում, դրանք ձեզ հետ վերցրեք, համոզված մի եղեք, որ կկարողանաք տեղում գնել դրանք: Որոշ երկրներում դուք գուցե եւ չկարողանաք գտնել ձեր դեղերը, կամ գնել դրանք առանց դեղատոմսի:

Առաջին երկու օրերին խուսափեք ծանրաբեռնվածությունից

Ժամանելով նոր երկիր՝ չարժե միանգամից բուռն գործունեություն ծավալել: Առաջին երկու օրերին ձգտեք չծանրաբեռնել ինքներդ ձեզ, փորձեք հարմարվել տեղի կլիմայինն, համոզվել, որ օրգանիզմը քիչ թե շատ ադապտացված է, ու միայն հետո անցեք ակտիվ հանգստի, խորհուրդ է տալիս սրտաբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել