• Latest news

Բրոկկոլին կարող է օգնել պահպանել տեսողությունը

9 հուլիսի, 2016  14:27

Բրոկկոլին կարող է օգնել պահպանել տեսողությունը սուր եւ պաշտպանել կուրանալուն հանգեցնող հիվանդություններից: Այս մասին հայտնում են Բակա ուսումնարանի գիտնականները, որոնց հետազոտությունների մասին գրում է Journal Scientific Reports պարբերականը:

Բրոկկոլին պարունակում է ինդոլ-3-կարբինոլ (I3C) կոչվող միացություն, որն օգնում է բջիջները մաքրել շրջակա միջավայրի տոքսինններից: Դա տեղի է ունենում արիլ ածխաջրածնային(AhR) ռեցեպտորի շնորհիվ, ինչն էլ բերում է աչքի եղջերաթաղանթի քիմիական դետոքսիակացիայի: Տարիքից կախված՝ AhR-ի մակարդակը իջնում է, ինչը բացասական է ազդում տեսողության եւ աչքի առողջության վրա: Դժբախտաբար I3C ստանդարտ ձեւը քիչ է ակտիվացնում AhR-ը եւ որպեսզի ամբողջությամբ օգտագործել այս միացությունը անհրաժեշտ կլիներ չափից շատ բրոկկոլի ուտել ամեն օր:

Այդ պատճառով Բակա ուսումնարանի աշխատակիցները՝  դոկտոր Արվինդ Ռամանաթխանայի գլխավորությամբ, որոշել են բրոկկոլիից հանել առանձին բուժական մոլեկուլներ, որոնք կարելի կլինի օգտագործել անմիջապես տեսողության կորուստի հիմնական պատճառ հանդիսացող տարիքային մակուլյար դեգեներացիայի բուժման համար: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է նման հատկություններ ունեցող ամինոֆենիլ ինդոլի (2AI) միացություն: Քիմիական բաղադրությամբ սա նույնպես I3C է, սակայն տասը անգամ ավելի ուժեղ:

«2AI–ն կանխարգելում է լուսային սթրեսի ենթարկված մկների եղջերաթաղանթում բջիջների մահը», - նշել է ուսումնասիրության համահեղինակ Դիպակ Լամբան, ով զբաղվում է աչքերի դեգեներատիվ հիվանդությունների համար ցողունային բջիջների հիման վրա բուժման մշակմամբ։ Նա նշել է, որ որ իրենց հաջորդ քայլը 2AI-ով բուժման ֆունկցիոնալ արդյունքների ուսումնասիրությունն է:

«Եվ ես վստահ եմ, որ ուսումնասիրության դրական արդյունքի կտա, քանի որ էկոլոգիական սթրեսը տարիքային աչքի տեսողության կորուստի հիմնական գործոնն է հանդիսանում», - նշել է նա:

Վերոնշյալ աշխատանքի ժամանակ գիտնականները եկել են նաեւ այն եզրակացության, որ մարդիկ տեսողության պահպանման համար պետք է ուտեն պալմիլոտեիկ թթվով (օմեգա 7) հարուստ սնունդ, այդ թվում՝ ընկույզ, ձուկ, կաթնամթերք եւ բուսական յուղ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել