• Latest news

Առողջության համար 10 ամենաօգտակար մթերքները

11 հուլիսի, 2016  10:45

Վերջերս շատ է խոսվում այն մասին, թե ինչ մթերքներ են վտանգավոր առողջության համար: Իսկ ինչ մթերքներ են օգտակար: Աշխարհի տարբեր երկրներից մի շարք հետազոտությունների հեղինակներն առավել օգտակար են համարում հետեւյալ մթերքները.

Խնձոր

Խնձորները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, հակաբորբոքային նյութերով եւ հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են վնասակար ազատ ռադիկալների, տոքսինների դեմ եւ օգնում են կանխարգելել մի շարք հիվանդություններ: 

Մասնագետների խոսքով, օրական մեկ խնձորը զգալիորեն կրճատում է Ալցհայմերի հիվանդության եւ ուռուցքային պաթոլոգիաների զարգացման վտանգը, օգնում է ամրապնդել սիրտը, երիտասարդացնել մաշկը եւ ամրապնդել իմունիտետը: 

Ելակ

Ելակը, ինչպես եւ խնձորը, ամրապնդում է իմունիտետը, օգնում է նյութափոխանակային խանգարումների դեպքում, չեզոքացնում եւ դուրս է հանում տոքսինները, բարելավում է երիկամների եւ արյան վիճակը:  

Բանան

Բանանները հսկայական քանակությամբ կալիում են պարունակում, ինչի շնորհիվ դրանք օգտակար են սրտի, աղիների եւ ենթաստամոքսային գեղձի համար: Ճիշտ է, բանանում կալորիաները բավականին շատ են, այդ պատճառով եթե Դուք չեք ուզում գիրանալ, խորհուրդ չի տրվում շատ բանան ուտել: 

Գազար

Գազարը խորհուրդ է տրվում օգտագործել կաթնասերի կամ բուսական յուղերի հետ. այդպես դրանում պարունակվող նյութերն ավելի լավ են յուրացվում: Գազարը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղային հիվանդությունները: Այն նաեւ շատ օգտակար է եղունգների, մազերի առողջության, տեսողության եւ մաշկի համար: 

Կաղամբ

Կաղամբը շատ С վիտամին է պարունակում եւ օգնում է քաղցկեղի եւ ավիտամինոզի կանխարգելմանը: Այն նաեւ մաշկն ավելի երիտասարդ եւ առողջ է դարձնում, օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, մարսողությունը եւ զարկերակային ճնշումը եւ բարձրացնել աշխատունակությունը:  

Սոյայի ծիլեր

Դրանք В խմբի վիտամինների եւ լեցիտինի լավ աղբյուր են համարվում, որոնք անհրաժեշտ են նյարդային, հոգեկան եւ մտավոր գործունեության ամրապնդման համար: Դրանցում նաեւ սպիտակուցներ են պարունակվում եւ ցանկության դեպքում կարելի է դրանցով փոխարինել կենդանական սպիտակուցները: 

Սխտոր

Սխտորը բարելավում է սրտի աշխատանքը, կարգավորում է մարսողությունը, մաքրում է անոթները, կանխարգելում է քաղցկեղը եւ օրգանիզմին օգնում է ավելի լավ հաղթահարել մրսածությունը եւ վարակները: 

Չիլի պղպեղ

Չիլի պղպեղը կանխարգելում է աղեստամոքսային տրակտում քարացման երեւույթները, սպանում է աղիքային վնասակար բակտերիաները, պաշտպանում է ստամոքսի քաղցկեղից, կարգավորում է ճնշումը եւ նույնիսկ օգնում է նիհարել: Բացի այդ, դրանում ոչ քիչ վիտամիններ են պարունակվում:

Ծովամթերքներ

Ծովամթերքները մեծ քանակությամբ կարեւորագույն միկրոտարրեր են պարունակում, ինչպիսիք յոդը եւ մագնիումն են, օմեգա-3 ճարպային թթուները եւ ֆոսֆորային միացությունները: Մասնագետների խոսքով, ծովամթերքների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է սրտի կաթվածի զարգացումը, զգալիորեն ամրապնդում է անոթները եւ կանխարգելում է էնդոկրին հիվանդությունները: 

Կանաչ թեյ

Կանաչ թեյում պարունակվող նյութերն օգնում են աթերոսկլերոզի, ճարպակալման, անոթների եւ շագանակագեղձի հիվանդությունների, ավիտամինոզի եւ նյարդային խանգարումների դեպքում: Դա նաեւ օգնում է ճնշումը վերահսկողության տալ պահել եւ արդյունավետորեն նիհարել:  

Շատ մասնագետներ օգտակար մթերքների թվին են դասում նաեւ բրոկկոլին, սպանախը, հապալասը, բալը, կաթը եւ կաթնաթթվային մթերքները, շագանակագույն բրինձը, հավի ձվերը եւ կրծքամիսը, ոստրեները եւ ծովակաղամբը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է