• Latest news

Ո՞ր տարիքում է ավելի ճիշտ ամուսնանալ

9 հուլիսի, 2016  22:18

Հին ժամանակներում մարդկանց ամուսնացնում էին դեռահասության տարիքում, իսկ այսօր ամուսնանալու միջին տարիքը նկատելիորեն ավելացել է: Այսպիսով, ո՞ր տարիքում է ավելի ճիշտ ամուսնանալը:

Հոգեբան Սեդրակ Սեդրակյանի կարծիքով տարիքը ամենակարեւոր գործոնը չէ այս հարցում եւ չարժե զուտ տարիքի պատճառով շտապել ամուսնության հարցում: Հոգեբանի խոսքով, կարեւոր է, որ մարդը պատրաստ լինի ընտանիք ստեղծել, որպեսզի նա հասուն լինի, ոչ թե ապրած տարիների քանակով, այլ կյանքի փորձով:

Եթե մարդն անկախ նրա սեռից ճիշտ իրատեսական պատկերացումներ ունի այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ամուսնությունը, ինչպես է ինքն ապրելու իր կնոջ կամ ամուսնու հետ, ինչ խնդիրներ են ունենալու ու ինչպես է հնարավոր լուծել դրանք, եթե մարդը հասկանում է, թե ինչ պատասխանատվություն է նրան սպասվում, ու պատրաստ է ստանձնել այն, ուրեմն նա պատրաստ է ամուսնության: Ըդ որում հոգեբանի խոսքով այդ մարդը կարող է թե 20, թե 25 կամ 30 տարեկան լինել: Ոմանք 30 տարեկանում էլ պատրաստ չեն լուրջ հարաբերությունների ու դա նույնպես նորմալ է՝ նրանք չպետք է շտապեն զուտ տարիքից ելնելով:

Ամուսնության նկատմամբ պատասխանատու մոտեցումը ու դրա մասին իրատեսական պատկերացումները, Սեդրակ Սեդրակյանի խոսքով, կօգնեն ստեղծել ամուր ու լավ ընտանիք, անկախ ամուսինների տարիքից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել