• Latest news

Նռան մեջ պարունակվող նյութը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը. գիտնականներ

13 հուլիսի, 2016  16:35

Նռան մեջ պարունակվող նյութը կարող է հակատարիքային հատկանիշներ ունենալ եւ դանդաղեցնել ծերացման գործընթացը: Այդ մասին հայտնում են Լոզանի Դաշնային Պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները (Ecole Polytechnique Federalede Lausanne):

Կենսատեխնոլոգիական Amazentis  ընկերության ներկայացուցիչների հետ աշխատող հետազոտողների խմբի ուսումնասիրման առարկան են դարձել նռան մեջ պարունակվող էլլագիտանինները` նյութեր, որոնք մարսողության ընթացքում մանրացվում են աղիների բակտերիաների կողմից եւ վերածվում են ուրոլիտին А-ի: Գիտնականները ցույց են տվել, որ հասուն մկների սննդին  ուրոլիտին А-ի հավելումը նրանց դիմացկունությունը մեծացնում է ամբողջ 42 տոկոսով:

Այժմ Amazentis-ից մասնագետները զբաղվում են ուրոլիտին А-ի բարձր պարունակությամբ սննդային հավելման մշակմամբ, որի օգտագործումը կօգնի մեծացնել տարեց մարդկանց դիմացկունությունը եւ ուժը` ցուցանիշներ, որոնք կարող են շատ բան պատմել մարդու ֆիզիկական վիճակի մասին: Գիտնականները վստահ են, որ նման հավելումը կարող է նույնիսկ կանգնեցնել մկների ծերացման գործընթացը:  

Ակնկալվում է, որ կենսահավելման առաջին կլինիկական փորձարկումների արդյունքները կհրապարակվեն արդեն եկող տարի: 

Այդ մասին պատմում է գիտական Nature Medicine ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել