• Latest news

5 մթերք, որոնք օգնում են արագ նիհարել

17 հուլիսի, 2016  11:23

Ավելորդ քաշի դեմ հաջող պայքարի համար պետք է ոչ միայն քիչ ուտել եւ շատ շարժվել, այլեւ ուտել «ճիշտ» մթերքներ, որոնք օգնում են ավելի արագ նիհարել:

Ահա 5 մթերք, որոնք ավելորդ քաշից ազատվել ցանկացողները պետք է ներառեն իրենց սննդակարգում. 

Նեխուր

Նեխուրը «մինուսային» կալորիականությամբ մթերք է. այն մարսելիս օրգանիզմն ավելի շատ կալորիաներ է ծախսում, քան պարունակվում է նեխուրում: Նեխուրը նաեւ հարուստ է բջջանյութով եւ ջրով, ինչի շնորհիվ արագ հագեցածության զգացում է առաջացնում:   Բացի այդ, նեխուրը բարելավում է աղիների աշխատանքը, ինչով եւս նպաստում է հաջող նիհարելուն:  

Կանաչ թեյ

Կանաչ թեյն առողջության համար օգտակար շատ հատկություններ ունի, չէ որ այն հագեցած է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ եւ օգնում են կանխել ուռուցքների առաջացումը:  Բացի այդ, կանաչ թեյը L-տեանին ամինաթթու է պարունակում, որը նպաստում է հանգստության զգացման առաջացմանը: Այն նաեւ արագացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ եւս օգնում է նիհարել: 

Ձուկ

Ճարպոտ այնպիսի ձկներ, ինչպիսիք են սաղմոնը, սարդինը, անչոուսները եւ թյունիկը, եւս հարուստ են Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հայտնի են նաեւ որպես «լավ ճարպեր»: Հենց այդ` «լավ ճարպերը» արագացնում են նյութափոխանակությունը, ինչը նպաստում է կալորիաների այրվելուն եւ ավելորդ քաշի կորստին: Դրանք նաեւ բարելավում են լեպտին հորմոնի նկատմամբ զգայունությունը, որը ճնշում է քաղցի զգացումը. լեպտինի մակարդակի աճի հետ նյութափոխանակության արագությունը մեծանում է, իսկ ախորժակը` նվազում:  

Կծու պղպեղ

Կապսաիցինը, որը պարունակվում է կծու պղպեղում, արագացնում է նյութափոխանակությունը, ինչն իր հերթին հանգեցնում է ավելորդ քաշի կորստի: Վայոմինգի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ կապսաիցինն օգնում է կալորիաներն այրել ջերմաստիճանի բարձրացման հաշվին. այդ գործընթացը թերմոգենեզ է կոչվում: 

Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադի օգտագործումը եւս կարող է նպաստել ավելորդ քաշի կորստին: Դա բացատրվում է սթրեսի հորմոնների վրա շոկոլադի բաղադրիչների ազդեցությամբ:   Փոքր քանակությամբ մուգ շոկոլադի օգտագործումը բարձրացնում է «լավ տրամադրության հորմոնի»` սերոտոնինի մակարդակը, ինչը նվազեցնում է սթրեսը եւ բարելավում է տրամադրությունը, իսկ լավ տրամադրությամբ մարդիկ սովորաբար շատ չեն ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել