• Latest news

Բուսակերական սննդակարգի պատճառով 14 ամսական երեխան հիվանդանոցում է հայտնվել

13 հուլիսի, 2016  20:10

Իտալիայի հիվանդանոցներից մեկը  14 ամսական երեխայի է ընդունել խիստ հյուծվածության վիճակում: Նրան հիվանդանոց են հասցրել տատիկը եւ պապիկը, որոնք պատմել են, որ երեխայի ծնողները բուսակերներ են եւ երեխային եւս բուսակերական սննդով են կերակրում:

Երեխայի անունը չի նշվում: Չնայած  նրա մեկ տարին արդեն լրացել է, նրա քաշն ընդամենը մի քիչ էր գերազանցում նորածնի միջին քաշը: Երեխան այնքան հյուծված էր, որ նրա մոտ նույնիսկ կալցիումի լուրջ պակաս են ախտորոշել: Եթե դեռեւս ծնվելիս երեխայի մոտ սրտի բնածին արատ էր ախտորոշվել,  սահմանափակ սննդակարգի հետեւանքով առաջացած երկաթի եւ կալցիումի պակասն ավելի է վատացրել վիճակը:

Հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ ընդունվել է երեխան, կապվել են ոստիկանության հետ: Երեխային վերցրել են ծնողներից, որոնք նրան այդքան սխալ են կերակրել եւ հասցրել են նման վիճակի: Երեխայի հետագա ճակատագիրը պետք է որոշի դատարանը. չի բացառվում, որ նրան կհանձնեն տատիկին եւ պապիկին:

Այդ դեպքը, դժբախտաբար, բացառիկ չէ. գնալով ավելի շատ երեխաներ են հիվանդանոցում հայտնվում սխալ կերակրման հետեւանքով: Հունիսին երկու տարեկան աղջիկը մի քանի օր էր անցկացրել Ջենովայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ հասցվել էր հյուծման եւ ծանր ավիտամինոզի ախտանիշներով, իսկ անցյալ տարի նման դեպք է տեղի ունեցել 11 ամսական երեխայի հետ: Երբ երեխայի հայրը հայտնել է, որ երեխան մակրոբիոտիկ սննդակարգի է հետեւում, որը ենթադրում է այնպիսի մթերքներով սնունդ, որում հաշվեկշռված է էներգիայի երկու տեսակ` ին եւ յան, դատարանը երեխայի մորը պարտավորեցրել է սննդի մեջ միս ներառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել