• Latest news

Շաքարի արհեստական փոխարինիչները ախորժակ են բացում եւ ստիպում են շատ ուտել. գիտնականներ

14 հուլիսի, 2016  18:56

Շաքարի արհեստական փոխարինիչներն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից. իրականում դրանք ախորժակ են բացում, մեծացնում են քաղցի զգացումը եւ մարդուն ստիպում են չափից շատ ուտել:  Ավելին, հաճախ դրանք նաեւ քնի խանգարումներ են առաջ բերում: Այդ մասին զգուշացնում են  University of Sydney-ի գիտնականները (Ավստրալիա):

Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց  է տվել, որ շաքարի փոխարինիչների ազդեցության տակ օրգանիզմում դիսբալանս է առաջանում ստացված էներգիայի եւ քաղցր համի զգացողության միջեւ:  Արդյունքում օրգանիզմը սկսում է ավելի շատ սնունդ պահանջել` լրացնելու կալորիաների պակասը: Շաքարի փոխարինիչների օգտագործումից հետո սննդի կալորիականությունն աճում է միջինը  30 տոկոսով:

Այսպես, կարելի է եզրակացնել, որ շաքարի փոխարինիչների օգտագործումը բոլորովին չի օգնում կրճատել սննդի կալորիականությունը եւ նիհարել: Ճիշտ հակառակը, արդյունքը կարող է հակառակը լինել: 

«Շաքարի փոխարինիչների օգտագործման ամենամեծ վտանգը հագեցման մեխանիզմում, այն է` սննդի եւ խմիչքի կալորիականության գնահատման համակարգում հնարավոր խափանումներն են: Դրա հետեւանքով մարդկանց մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ են առաջանում», - ասել են հետազոտողները:

Բացի այդ, գիտնականները նկատել են, որ քաղցրացուցիչները նպաստում են հիպերակտիվության առաջացմանը, որը վերափոխվում է քնի որակի նվազման եւ անքնության: Իմիջիայլոց, այդպիսի ախտանիշներ հաճախ են դիտարկվում քաղցելու ընթացքում: 

Այդ հետազոտության մասին հայտնում է Cell Metabolism ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել