• Latest news

Մաշկն իրո՞ք ավելի արագ է ծերանում արեւի պատճառով

14 հուլիսի, 2016  22:30

Դեռեւս դպրոցական տարիքից մեզանից շատերը գիտեն, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մաշկի տակ D վիտամին է արտադրվում, որը շատ կարեւոր է մեր առողջության համար: Սակայն իրենք` արեւի ճառագայթները մեր առողջության եւ հատկապես մեր մաշկի համար բոլորովին էլ օգտակար չեն. կարծիք կա, որ դրանք բարձրացնում են մելանոմայի` մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը, ինքը մաշկն էլ, եթե հավատանք լուրերին, սկսում է արագ ծերանալ:  

Ճի՞շտ է դա արդյոք 

Մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ արեւի ճառագայթներն իրոք էլ արագացնում են մաշկի ծերացման գործընթացը: Իրոք կարելի է նկատել, որ մարդիկ, որոնք շատ ժամանակ են անցկացնում արեւի տակ եւ զգալի արեւայրուք են ձեռք  բերում, ավելի տարիքով են երեւում, քան արեւից պաշտպանվող իրենց տարեկիցները:

Իսկ ինչո՞ւ է արեւը «ծերացնում» մաշկը:

Մասնագետը բացատրել է, որ արեւի ազդեցության տակ մաշկը կորցնում է խոնավությունը եւ ավելի չոր է դառնում, հենց միայն այդ փաստը բավարար է, որ մաշկը սկսի կնճռոտվել: Ավելին, վնասակար նյութերն ավելի հեշտորեն են ներթափանցում չոր մաշկ, որը խոցելի եւ անպաշտպան է դառնում: 

Մասնագետը նշել է, որ կարծիք կա, թե արեւի ճառագայթների ազդեցության տակ էլաստինի մանրաթելերը փոխարինվում են կոլագենի մանրաթելերով, ինչը հանգեցնում է մաշկի առաձգականության կորստի. մաշկը ձգվում է եւ ավելի վատ տեսք է ունենում: 

Այդպես, երիտասարդությունը պահպանելու եւ մաշկի առողջության համար մասնագետները խորհուրդ են տալիս մաշկը պաշտպանել արեւի ճառագայթներից` հագուստով կամ հատուկ արեւապաշտպան միջոցներով: Վերջիններս, իմիջիայլոց, պետք է ճիշտ օգտագործել, հակառակ դեպքում դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել