• Latest news

Չինական ցիգուն մարմնամարզությունը բուժում է հիվանդ պարանոցը

11 մարտի, 2014  15:43

Ֆիզիկական վարժությունները հիվանդ պարանոցի բուժման լավագույն միջոցը չեն, սակայն կանադացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ վարժություններ կարող են օգտակար լինել պարանոցի որոշ խնդիրների դեպքում՝ ցավի սրությունից կախված:

Նրանք ուսումնասիրել են 10 հետազոտությունների տվյալները, որոնք հրապարակվել են 2008 թվականից, հայտնում է Fox News-ը:

«Եթե պարանոցը ցավում է, կարեւոր չէ՝ այն երբ է սկսել ցավել՝ երկու օր, թե երկու շաբաթ առաջ, լավագույն բանը, որ հնարավոր է անել, զգույշ շարժումներ անելն է՝ փորձելով ձգել մկանները»,- ասում է հետազոտության հեղինակը՝  Օնտարիոյի համալսարանի համաճարակաբան Պյեր Կոտեն:

Երկու հետազոտությունները ցույց են տվել, որ ցիգունը՝ ֆիզիկական եւ շնչառական վարժությունների չինական համալիրը, թեթեւացրել է պարանոցի սուբֆեբրիլ ցավը:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ Այենգար-յոգան, որը դասական յոգայի դիրքեր է ներառում, արդյունավետ է պարանոցի թույլ ցավերի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել