• Latest news

4 հիվանդություն, որոնք պետք չէ բուժել հակաբիոտիկներով

16 հուլիսի, 2016  14:31

Որոշ մարդիկ շատ են սիրում ամեն առիթով եւ անառիթ հակաբիոտիկներ ընդունել եւ ինչն ավելի վատ է` դրանցով  «բտել» իրենց երեխաներին` չմտածելով հետեւանքների մասին: Հենց նման բան` հակաբիոտիկների սխալ օգտագործումը հանգեցնում է դրանց նկատմամբ կայունության զարգացմանը:  

Հակաբիոտիկները նախատեսված են բակտերիական վարակների դեմ պայքարի համար, եւ միայն դրանց, այդ պատճառով չի կարելի դրանք օգտագործել ոչ բակտերիական , վիրուսների կամ սնկերի առաջացրած հիվանդությունների «բուժման» համար: Ահա մի քանի հիվանդություն, որոնք շատերը փորձում են   «բուժել» հակաբիոտիկներով, չնայած չարժե անել դա.

Վերին շնչուղիների վարակներ

Վերին շնչուղիների վարակի պատճառն ամենից հաճախ դառնում է մրսածությունը կամ էլ ԸՇՎՎ-ն` ընդհանուր շնչառական ՎԻՐՈՒՍԱՅԻՆ վարակը: Վիրուսային վարակները ոչ մի դեպքում չի կարելի հակաբիոտիկներով բուժել: 

Սեզոնային մրսածություն կամ հազ

Ինչպես եւ նախորդ դեպքում, այս խնդիրների պատճառ իրականում կարող են լինել վիրուսները, այդ պատճառով հակաբիոտիկներով բուժումը ոչ միայն չի օգնի, այլեւ կարող է վնասել, որովհետեւ դրանք թուլացնում են իմունիտետը եւ խանգարում են արդյունավետորեն պայքարել վիրուսների դեմ: 

 Ջերմություն

Ջերմությունը բոլորովին էլ հակաբիոտիկներ խմելու, կամ, առավել եւս, դրանք երեխային տալու պատճառ չէ: Շատ հաճախ ջերմությունն ուղեկցում է գրիպին եւ այլ վիրուսային վարակների: Ջերմության դեպքում հակաբիոտիկներ օգտագործել անհրաժեշտ է սոսկ այն դեպքում, երբ ապացուցված է ջերմության պատճառ դարձած հիվանդության բակտերիական բնույթը, ինչը բավականին հազվադեպ է լինում: 

Կոկորդի ցավ

Կոկորդի հիվանդությունները կարող են տարբեր ծագում ունենալ` սնկային վարակներից մինչեւ վիրուսներ: Եթե անալիզների արդյունքները ցույց են տվել, որ դուք բակտերիական վարակ ունեք, բժիշկը Ձեզ հակաբիոտիկ կնշանակի, որը կկարողանա հաղթահարել այդ վարակը: Մնացած դեպքերում հակաբիոտիկներ պետք չեն: 

Հիշեցնենք, որ մասնագետները կոչ են անում առանց բժշկի հետ խորհրդակցելու հակաբիոտիկներ չօգտագործել, որովհետեւ առանց անալիզների, Դուք չեք կարող իմանալ ձեր հիվանդության պատճառը եւ ճիշտ դեղ ընըտրել ճշգրիտ այդ հարուցիչի դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել