• Latest news

Մազերի փոխպատվաստումը երիտասարդ տղամարդկանց համար հղի է լուրջ վտանգներով

11 մարտի, 2014  17:46

Փոխպատվաստման օգնությամբ մազերի վերականգնումը հիանալի մոջոց է թվում ճաղատացող տղամարդկանց համար: Սակայն մազերի փոխպատվաստման վիրաբույժ Աբրահամ Արմանին Տեքսասից զգուշացնում է, որ եթե տղամարդը 20-30 տարեկան է, մազերի փոխպատվաստումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:

FoxNews.com-ին տված հարցազրույցում բժիշկ Արմանին նշել է, որ սովորաբար բարդություններ են առաջանում, եթե մազերը փոխպատվաստում են նախքան մազերի ընկնելու գործընթացի ավարտը, եւ դա բավական վտանգավոր է երիտասրդների համար:

Փոխպատվաստման ժամանակ վիրաբույժը սովորաբար մազերի շերտ է հանում տղամարդու գլխի հետեւի մասից՝ այն փոխպատվաստելով առաջամասում, որտեղ ճաղատացում է սկսվում:

«Պատկերացրեք 19-ամյա տղայի, որին ես մեկ դյույմ (2,5 սմ) հաստությամբ մազի շերտ եմ պատվաստել, նա հրաշալի տեսք ունի, քանի որ այդ մազերն այլեւս չեն թափվի,- ասում է Արմանին:- Բայց 5 տարի հետո մնացած մազերը կարող են թափվել, նրա գլխի մեջտեղում կմնա այդ մազափունջը եւ ոչ բնական ու ծիծաղելի տեսք կունենա»:

«Սկզբի համար մենք պետք է դեղամիջոցների օգնությամբ այնպես անենք, որ հիվանդի մազերն էլ չթափվեն, երբ նրա մազերն էլ չեն թափվում, եւ մենք հասկանում ենք, թե նա ինչ սկզբունքով կճաղատանա,  3-4 տարի հետո արդեն կարելի է մտածել մազերի փոխպատվաստման մասին»,- ասում է Արմանին:

Բժիշկ Արմանին նաեւ խորհուրդ է տալիս նախքան մազերի փոխպատվաստում անելը դիմել ճաղատացման հարցերով նեղ մասնագետի, ոչ թե  սրահներ, որտեղ փոխպատվաստումով զբաղվում են տեխնիկները, ոչ թե բժիշկները:

«Բանն այն է, որ ճաղատացման պատճառ կարող են լինել տարբեր դեղերը, հորմոնալ խախտումները, որոնցից սրահների տեխնիկները գլուխ չեն հանում,- ասում է բժիշկը:- Մասնագետը մանրամասնորեն կզրուցի Ձեզ հետ եւ հնարավոր է՝ խնդիրը դեղամիջոցներով կամ այլ ճանապարհով լուծի եւ կքննարկի՝ պետք է փոխպատվաստում անել, թե դեռ վաղ է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել