• Latest news

Մասնագետները հայտնել են ճարպակալումը հաղթահարելու միակ արդյունավետ միջոցը

18 հուլիսի, 2016  10:49

Նհհարել ցանկացողներին այսօր խորհուրդ են տալիս բազմաթիվ միջոցներ՝ դիետաներից սկսած մինչեւ վիրահատություններ: Սակայն University of Glasgow–ի մասնագետները, անցկացնելով լայնածավալ հետազոտություն ու վերլուծելով 132 479 մարդու տվյալներ, վսահեցնում են, որ նիհարելու ու ճարպակալումը հաղթահարելու միայն մեկ միջոց կա՝ գործածված կալորիաները վերահսկելը:

Նրանց խոսքով, բոլոր մյուս մեթոդները, որոնք ժամանակ մարդիկ շարուննակում են շատ կալորիա ստանալ, կամ անարդյունավետ են, կամ էլ կարճաժամկետ արդյունք են տալիս:

Կանանց 52 տոկոսը ու տղամարդկանց 66 տոկոսը, որոնք հետազոտության շրջանակում հայտնվել են գիտնականների տեսադաշտում, ունեին ճարպակալում կամ ավելորդ քաշ: Այդ մարդկանց կենսակերպի ու նրանց սննդային սովորությունների ուսումնասիրությունը թույլ է տվել գիտնականներին եզրակացություն անել, որ ավելորդ քաշի առաջացման վրա ազդող ամենածանրակշիռ գործոնը հենց ավելորդ կալորիաների գործածումն է:

«Ճարպակալման համաճարակը դադարեցնելու համար մարդիկ պետք է փոխեն իրենց սննդակարգը: Դժվար թե որեւէ այլ բան նույնքան արդյունավետ լինի», - ասել է հետազոտության համահեղինակ Ջեյսոնն Գիլը:

Ընդ որում սննդակարվգը պարզապես փոխելը բավարար չէ՝ պետք է անպայման կրճատել դրա կալորիականությունը: Ոմանք որոշում են ավելի քիչ քաղցրավենիք ուտել, սակայն առանց նկատելու՝ շաքարից ստացվող կալորիաները փոխարինում են ճարպից ստացվողներով՝ օրինակ տորթերի փոխարեն նրանք սկսում են շատ չիպս ուտել: Այսպիսով, նրանց սննդակարգի կալորիականությունը չի կրճատվում, ու նրանց դժվար թե հաջողվի նիհարել, մանավանդ երկարաժամկետ հեռանկարում:

Այսպիսով, գիտնականների խոսքով, պետք է ոչ թե մի սնուդը մյուսով փոխարինել, այլ պարզապես քիչ կալորիաներ, քիչ շաքար ու ճարպ գործածել:

Այս հետազոտության մասին պատմում է International Journal of Epidemiology ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է