• Latest news

Ինչպե՞ս պաշտպանվել Զիկա վիրուսից արձակուրդի ժամանակ

18 հուլիսի, 2016  20:15

Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում մոծակի խայթոցի միջոցով եւ սեռական ճանապարհով: Տենդը սովորաբար բարորակ ընթացք ունի, սակայն այն անչափ վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ առաջացնում պտղի մանրագլխություն՝ ուղեղի պոտենցիալ ծանր վնասվածքով:

Տենդը ներկայումս տարածված է մեծ թվով արեւադարձային եւ մերձարեւադարձային երկրներում, սակայն հիվանդացության դեպքեր  արձանագրվում են նաեւ այլ երկրներում:

Ինչպե՞ս է կարելի պաշտպանվել Զիկա տենդից այլ երկրներ ուղեւորությունների ժամանակ: Հայաստանի առողջապահության նախարարության մասնագետները հետեւյալ խորհուրդներն են տալիս.

• Օգտագործեք հատուկ քսուքներ, որոնք վանում են մոծակներին: Օգտագործելուց առաջ կարդացեք հրահանգները եւ համոզվեք, որ այն ժամկետանց չէ:

• Եթե երեխան նման քսուքների հանդեպ ալերգիա ունի, չարժե այն նրա մաշկին քսել:

• Կրեք առավելագույնս փակ, բաց գույնի երկարաթեւ հագուստ:

• Ընտրեք այնպիսի հյուրանոցներ, որոնց պատուհանները եւ դռները ծածկված են հատուկ հակամժեղային ցանցերով, իսկ սնյակում օդափոխիչ կա:

• Երեխայի անկողինը նույնպես պետք է պաշտպանել մոծակներից հատուկ հակամժեղային ցանցերով:

• Մի մտեք պատահական սեռական կապի մեջ, մշտապես ապահովիչ օգտագործեք: Հիշեք, որ Զիկա վիրուսը փոխանցվում է նաեւ սեռական ճանապարհով: Տարածված կարծիքի համաձայն՝ այն փոխացվում է օրալ սեքսի եւ համբույրի միջոցով:

Եթե վերադարձից հետո ձեզ վատ եք զգում, անմիջապես դիմեք բժշկի եւ պատմեք նրան ձեր ուղեւորության մասին: Բժշկի հետ խորհրդակցեք նաեւ այն դեպքում, եթե պատրաստվում եք արյան դոնոր դառնալ, նույնիսկ եթե ձեզ լավ եք զգում եւ տենդի ոչ մի նախանշան չկա:

Հիշեցնենք, որ միջազգային շատ փորձագետներ հղի կանանց, նաեւ նրանց, ովքեր պլանավորում են հղանալ, խորհուրդ են տալիս չմեկնել այն երկրներ, որտեղ տարածված է Զիկա վիրուսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել