• Latest news

Լոռամրգու հյութը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիաների դեմ պայքարի միջոց դառնալ

22 հուլիսի, 2016  15:47

Լոռամրգու հյութը քիմիական միացություններ է պարունակում, որոնք օգնում են պայքարել մանրէածին ինֆեկցիաների դեմ։ Այս մասին ասել են ԱՄՆ Worcester Polytechnic Institute–ի եւ University of Massachusetts–ի գիտնականները։

Նրանք պարզել են, որ լոռամրգու մեջ պարունակվող նյութերը խանգարում են պաթոգեն մանրէներին ամրանալ վնասված հատվածում եւ ինֆեկցիայի օջախ ստեղծել։

«Լոռամրգու հյութն ունի ֆլավոնոդիդների դաս՝ ֆլավոնոլներ։ Այդ նյութերը կարող են օգնել կանխել բակտերիալ ինֆեկցիայի սկիզբը, քանի որ նվազեցնում են ցանկացած մակերեսի վրա ամրանալու մանրէների ունակությունը», – ասել է հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Թերի Քամեզանոն։

Գիտնականների աշխատությունը ցույց է տվել, որ լոռամրգու հյութը շատ արդյունավետ է աղիքային ցուպիկի դեմ (Escherichia coli), որի տարբեր շտամերը տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ միզուղիների ինֆեկցիայի առաջացման պատճառ են հանդիսանում։

Մասնագետների կարծիքով բակտերիալ ինֆեկցիան բուժելու լոռամրգու հատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում պարունակվող ֆլավոնոլները այդ բույսի պաշտպանիչ համակարգի մի  մասն են։ Այդ նյութերը մեծ խտությամբ սկսում են արտազատվել, երբ բույսը վնասակար միջատների կողմից հարձակման է ենթարկվում։

Այժմ գիտնականները պլանավորում են շարունակել լոռամրգու հատկությունների ուսումնասիրությունը եւ պարզել, թե որքանով է այն արդյունավետ այլ հակաբակտերիալ նյութերի հետ եւ կարող է արդյոք օգնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն ինֆեկցիաների բուժման պայքարում։

Այս մասին ասված է Food & Function ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է