• Latest news

Առողջության եւ կազմվածքի համար 5 օգտակար համեմունք

23 հուլիսի, 2016  12:15

Որոշ համեմունքներ ոչ միայն կերակրին ավելի հետաքրքիր համ են հաղորդում, այլեւ լավացնում են ուղեղի աշխատանքը, բարձրացնում են տրամադրությունը, կարգավորում են ստամոքսի աշխատանքը, վերացնում են ցավերը եւ այրում են ճարպերը: Ներկայացնում ենք  5 ամենաօգտակար համեմունքները:

1. Դարչին

Մասնագետների խոսքով՝ դարչինը բարձրացնում է տեղեկատվության յուրացման մարդու ունակությունը, լավացնում է նրա մտավոր եւ իմացական հնարավորությունները՝ ուղեղի ոչ մեծ հատվածի՝  հիպոկամպի խթանման շնորհիվ, որը պատասխանատու է հիշողության գերերացիայի, կազմակերպման եւ պահպանման համար: Դրանից զատ, դարչինն օգնում է արյան մեջ վերահսկել շաքարի մակարդակը:

2. Կոճապղպեղ

Կոճապղպեղը հանգստացնում մարսողական համակարգը՝ կանխելով ստամոքսի որոշ խնդիրներ: Կոճապղպեղը հատկապես օգտակար է կանանց հղիության վաղ փուլում: Այն նաեւ օգնում է կարգավորել աղիների եւ ստամոքսի ֆունկցիաները:

3. Զաֆրան

Զաֆրանը հնագույն ժամանակներից պարսկական ավանդական բժշկության մեջ օգտագործվել է որպես տրամադրությունը բարձրացնող միջոց: Սովորաբար զաֆրանն ավելացրել են թեյի կամ բրնձի մեջ: Զաֆրանի թուրմը մեծացնում է ուղեղում սերոտոնինի՝ «ուրախության հորմոնի» արտադրումը, որը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլեւ մարդուն թույլ չի տալիս մտածել վտանգավոր ուտեստներ ուտելու մասին:

4. Քրքում

Հնադարում քրքումը կանոնավորապես դնում էին վերքերի վրա. համարվում է, որ այս համեմունքը արագացնում է ապաքինման ընթացքը: Այս համեմունքի առանցքային մոլեկուլը քրքումինն է՝ հզոր հակաօքսիդանտ, որն օժտված է հակաբորբոքային հատկությամբ: Քրքումինը նաեւ թեթեւացնում է արթրիտով, վնասվածքներ ունեցող  հիվանդների ցավերը, նույնիսկ ատամնացավերը:

5. Կայենյան պղպեղ

Կապսաիցինը հզոր բաղադրամաս է, որը հանդիպում է չիլի տեսակի տաքդեղներում եւ կայենյան պղպեղում: Այն ազդում է  նյութափոխանակության պրոցեսների վրա եւ մեծացնում է ճարպերն այրելու օրգանիզմի հնարավորությունը: Չիլիի տաքդեղով հարուստ դիետան խթանում է ջերմագենեզը՝ պրոցես, որը ծայրահեղ անհրաժեշտ է նիհարել ցանկացողների համար: Այն նպաստում է ավելորդ կիլոգրամների այրմանը, այլ ոչ թե դրանց կուտակմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել