• Latest news

Գիտնականներն ապացուցել են ալկոհոլի եւ ուռուցքային հիվանդությունների միջեւ կապը

23 հուլիսի, 2016  14:54

Ալկոհոլի օգտագործումը քաղցկեղի յոթ տարատեսակների՝ բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, լյարդի, աղիների եւ ուղիղ աղիի, նաեւ կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման կարեւորագույն պատճառներից մեկն է: Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել՝ վերլուծելով քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող ամերիկյան առաջատար կազմակերպությունների վերջին 10 տարվա խոշորագույն հետազոտությունները:

University of Otago համալսարանից Ջեննի Քոննորը պնդում է, որ 2012 թվականին ալկոհոլի հետ կապված քաղցկեղից աշխարհում մահացել է մոտ կես միլիոն մարդ: Այժմ վերլուծությունը, որը նա կատարել է իր գործընկերների հետ, ցույց է տվել, որ ալկոհոլի օգտագործումը կարող է ուղղակիորեն հարուցել քաղցկեղային հիվանդություններ՝ նվազագույնը վերեւում նշված յոթ տարատեսակները:

Վերլուծության ընթացքում գիտնականները ցույց են տվել, որ որքան շատ են մարդիկ ալկոհոլ օգտագործում, այնքան ավելի է մեծանում այս կամ այն ուռուցքի առաջացման հավանականությունը: Սակայն ռիսկային խմբում են հայտնվել նույնիսկ այն մարդիկ, ովքեր չափավոր կամ քիչ են խնել: Խմիչքի քանակի պակասեցումն, իհարկե, օգնում է որոշ չափով նվազեցնալ քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն օրաբաժնում ալկոհոլի առակայությունը ամեն դեպքում կարող է հանգեցնել քաղցկեղի, պնդում են գիտնականները:

Հետազոտության հեղինակը նաեւ պնդում է, որ իրեն չի հաջողվել հաստատել տեսությունը, որի համաձայն ալկոհոլի չափավոր օգտագործումը ընդունակ է կանխելու սրտանոթային հիվանդությունների առաջացումը. Նրա անցկացրած վերլուծությունը միայն ապացուցել է այն վնասը, որը ալկոհոլը հասցնում է օրգանիզմին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել