• Latest news

Ինչո՞ւ ամռանը չի կարելի մանկասայլակը վերմակով ծածկել

25 հուլիսի, 2016  20:55

Շոգին չի կարելի է մանկասայլակը ծածկել վերմակով կամ թանզիֆե ծածկոցով, պնդում են Ասթրիդ Լինդգրենի անվան մանկական հիվանդանոցի շվեդ հետազոտողները: Դա էականորեն մեծացնում է մանկական հանկարծակի մահվան ախտանիշի վտանգը:

Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե ծածկոցը երեխային կպաշտպանի արեւից, չպետք է մանկասայլակը ծածկեք: Վերմակը կամ նույնիսկ թանզիֆը մանկասայլակի մեջ էականորեն բարձրացնում է ջերմաստիճանը, եւ երեխան բախվում է ջերմային հարվածի ենթարկվելու վտանգին:

Գիտնականների խոսքով՝  ծածկոցը կամ վերմակը նվազեցնում են մանկասայլակի ներսում օդի շրջանառությունը՝ սպառնալից չափով բարձրացնելով ջերմաստիճանը: Շվեդ հետազոտողները  պարզել են, որ ծածկված մանկասայլակի ներսում ջերմաստիճանը 15 աստիճանով ավելի բարձր է, քան չծածկված մանկասայլակի ներսում: Այդպիսով, ծածկված սայլակի մեջ նույնքան շոգ է, որքան թերմոսում:

Գիտնականներն ասել են, որ ջերմաստիճանի չափից ավելի բարձրացումը կարող է երեխային ստիպել հավատալ, որ նա վերադարձել է մոր փորի մեջ, իսկ դա նշանակում է, որ նրան այլեւս հարկավոր չէ շնչել: Հայտնի է, որ մանկական հանկարծակի մահվան ախտանիշի պատճառներից մեկը կարող է լինել ջերմային հարվածը, եւ ջերմային սթրեսի կանխումը համարվում է մանկական մահացության կանխարգելման մեթոդներից մեկը:

Իսկ եթե ծնողները չեն ցանկանում, որ երեխան ջերմային հարված ստանա նույնիսկ առանց ծածկելու, ապա նրանք պարզապես չպետք է զբոսնեն օրվա ամենաշոգ ժամերին՝ առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան ժամը 5-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել