• Latest news

Վտանգավոր թոքաբորբի 8 նշան

1 օգոստոսի, 2016  22:45

Թոքաբորբի ախտանիշների մեծամասնությունը սխալմամբ ընկալվում է որպես մրսածության եւ գրիպի նշաններ: Մեծ Բրիտանիայից փորձագետները  8 առիթ են նշել իր կամ մերձավորների մոտ թոքերի բորբոքում կասկածելու եւ ժամանակին բուժում սկսելու համար: 

1. Հազ: Այսպես կոչված թաց հազը թոքաբորբի դասական ախտանիշ է:  Բակտերիական թոքաբորբի դեպքում օրգանիզմում կանաչ կամ դեղին խորխ է առաջանում: Այն կարող է արյան կաթիլներ պարունակել, ինչը կապված է թոքային հյուսվածքում պաթոգենների հայտնվելու հետ: Արյունոտ լորձը ամենից հաճախ դիտարկվում է լեգիոնելլայի բակտերիաների առաջացրած թոքաբորբի դեպքում:  

2. Ջերմ: Երեխաների մոտ թոքաբորբի դեպքում 39-40 աստիճանից բարձր ջերմություն է դիտարկվում: Ավելի հասուն հիվանդների մոտ հաճախ չափավոր բարձր ջերմաստիճան է դիտարկվում:  

3. Շնչահեղձություն: Թոքաբորբը բորբոքային հիվանդություն է: Այս հիվանդությունն առաջացնող պաթոգենը մեծ մասամբ հարձակվում է թոքերի խոռոչների վրա: Երբ թոքերում պաթոգենների ծանրաբեռնվածությունն աճում է, դրանք սկսում են ներթափանցել քթի եւ կոկորդի շնչուղիներ: Դա շնչառության հետ կապված խնդիրներ է առաջացնում: Շնչահեղձությունը հաճախ կարող է դիտարկվել ֆիզիկական ակտիվության կամ լարվածության դեպքում: 

4. Ցավ կրծքավանդակում: Բորբոքային գործընթացների ուժգնացման դեպքում աճող, առաջընթաց ապրող հազ է զարգանում: Դրա հետ միասին հիվանդը կրծքավանդակում բութ ցավ է զգում: Երբեմն դա այնքան ուժեղ է դառնում, որ թոքաբորբի զոհը նորմալ շնչառության եւ հազի դժվարություն է ունենում: 

5. Զառանցանք: Շնչառության պակասը կարող է ուղեղը զրկել թթվածնի եւ այլ սնուցող նյութերի անհրաժեշտ քանակությունից:  Իսկ դա գիտակցության խառնաշփոթ եւ մտածողության անհստակություն կամ ուղղակի զառանցանք կառաջացնի: Տվյալ ախտանիշը հատկապես հաճախ դիտարկվում է տարեց հիվանդների մոտ:  

6. Քրտինք: Բարձր ջերմաստիճանի եւ դողի դեպքում ինտենսիվ քրտնարտադրություն է դիտարկվում: Դա բակտերիական թոքաբորբ առաջացնող վարակի եւս մեկ բնութագրական նշան է: 

7. Շուրթերի եւ եղունգների գույնի փոփոխություն: Բակտերիական թոքաբորբի դեպքում շնչահեղձությունը կարող է օրգանիզմի բջիջների թթվածնային քաղց առաջ բերել:  Եղունգներն ավելի կսպիտակեն, ինչը լեյկոնիհիա անվանմամբ բնութագրական ախտանիշ է: Շուրթերն ավելի գունատ կամ կապտավուն տեսք կունենան: Եղունգները, մատները եւ շուրթերը եւս կարող են կապույտ գույն ձեռք բերել, ինչը շատ տագնապալի նշան է, որովհետեւ վկայում է ծանրագույն թոքաբորբի դեպքում  ցիանոզի մասին:  

8. Էներգիայի մակարդակի նվազում եւ հոգնածություն: Օրգանիզմում թթվածնի ցուցանիշների անկումը նաեւ մշտական հոգնածության է հանգեցնում, մկանային ցավի, ընդհանուր թուլության եւ էներգիայի մակարդակի նվազման:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել