• Latest news

Խորովածը կարո՞ղ է օգտակար լինել առողջության համար

2 օգոստոսի, 2016  15:32

Սովորաբար նիհարող եւ առողջ կենսակերպ վարող մարդկանց խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր եւ տապակած մսի օգտագործումը: Սակայն խորովածը գուցեեւ այնքան վտանգավոր չէ, որքան ոմանք կարծում են: Տորոնտոյի համալսարանի գիտնականները պնդում են, որ ժամանակ առ ժամանակ խորոված ուտել ոչ միայն կարելի է, այլեւ կարող է օգտակար լինել: 

Գիտնականների խոսքով, խորովածի սիրահարները մսի հետ հակաօքսիդանտների չափաբաժին են ստանում` նյութերի, որոնք մարդու բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալների կողմից վնասվելուց:  Հայտնի է, որ հակաօքսիդանտները պայքարում են տարիքային հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի, կատարակտի, սրտանոթային հիվանդությունների, ուղեղի կաթվածի եւ հոդացավի դեմ:  

Խորովածի դեպքում այդ հակաօքսիդանտները պարունակվում են խորովածի մարինացման համար օգտագործվող կանաչեղենում եւ համեմունքներում:  Գիտնականների խոսքով, խորովածը բացառիկ է նրանով, որ այդ ուտեստում օգտակար սննդանյութեր կան, որոնք մսի մեջ են հայտնվում մարինացման ընթացքում եւ նրանում պահպանվում են նույնիսկ մանղաղի վրա խորովվելու ընթացքում: 

Մասնագետները մարինացված մսի տարբեր նմուշներ են փորձարկել` պարզելու դրանցում հակաթթվեցնող բաղադրիչների մակարդակը: Նրանք պարզել են, որ մարինադով մշակված, սխտոր, մեղր, կարմիր պղպեղ, կիտրոնային պղպեղ, կանաչի եւ կոճապղպեղ պարունակող միսն առանձնանում է հակաօքսիդանտների առանձնահատուկ բարձր խտացմամբ: Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս խորովածը մարինացնել վերոհիշյալ նյութերի օգտագործմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է