• Latest news

30 տարում ամերիկացիների քաշն ավելացել է յոթ կիլոգրամով

4 օգոստոսի, 2016  19:42

26 տարվա ընթացքում ամերիկացի տղամարդու քաշն ավելացել է 6,8 կգ-ով, իսկ կանայք գիրացել են 7,7 կգ-ով: Միաժամանակ հասակը գրեթե չի փոխվել: Այդ մասին ասված է Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման եւ ԱՄՆ-ի Դաշնային վիճակագրական համակարգի զեկույցում, հայտնում է   HealthyDay-ը: Հետազոտությունն անցկացրել են փորձագետները Յեյլի համալսարանից դոկտոր Դեւիդ Կացի գլխավորությամբ: 

Գիտնականների կողմից 2011-ից մինչեւ 2014 թվականը հավաքված տվյալների համաձայն, ամերիկացի տղամարդու միջին քաշն այժմ կազմում է   88,9 կգ, հասակը` 1,75 մ: Կինը կշռում է 76,7 կգ 1,6 մ հասակի պարագայում:

Նմանատիպ հետազոտություն է իրականացվել նաեւ 1988-1994 թվականներին: 26 տարվա ընթացքում ամերիկացի տղամարդու քաշն ավելացել է 6,8 կգ-ով, իսկ կանայք գիրացել են 7,7 կգ-ով: Միաժամանակ` հասակը գրեթե չի  փոխվել:

Գիտնականները հայտնում են, որ առավել ինտենսիվ կերպով գիրանում են սեւամորթ տղամարդիկ եւ կանայք: Մասնագետների կարծիքով, մարմնի զանգվածի աճը նախ եւ առաջ կապված է ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի եւ անառողջ սննդի հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել