• Latest news

ՀՀ Առողջապահության նախարարության եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ»–ի միջեւ ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր

9 օգոստոսի, 2016  17:37

ՀՀ առողջապահության նախարարության եւ «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջեւ ստորագրվեց շարունակական համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի եւ  Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի կողմից վավերացված Հուշագիրն ուղղված է մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարելավմանը, հանրային առողջության եւ առողջապահության ոլորտում շահերի պաշտպանությանը, առողջապահության համակարգի հզորացմանը։ 

Հանդիպման ընթացքում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչները նախ ներկայացրեցին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում եւ 6 մարզում՝ Արագածոտնում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Սյունիքում եւ Տավուշում իրենց կողմից իրականացվող աշխատանքները։  ՀՀ առողջապահության նախարարության հետ երկարատեւ համագործակցության ընթացքում կազմակերպությունը շեշտադրում է հատկապես մոր եւ մանկան, մասնավորապես` հղիությունից մինչեւ 5 տարեկան երեխաների առողջության պահպանման,  ծնողների, բուժաշխատողների կրթման, բուժհաստատությունների հզորացման, հանրային իրազեկման եւ այլ ծրագրերը։ Ընդգծվեց բուժքույրերի շարունակական կրթման կազմակերպման արդյունավետությունը մարզերում` հավելելով, որ այս տարվա դասընթացներին նախարարությունը կրեդիտներ է շնորհել։ Ներկայացվեցին 2015թ. 7 մարզում երեխաների աճի եւ ֆիզիկական  զարգացման ուսումնասիրության նպատակով իրականացված հետազոտությունների արդյունքները։

Փոխնախարարը կարեւորեց Վորլդ Վիժն Հայաստանի ներդրումը երկրի համար գերակա այս ոլորտում` շեշտելով, որ իրականացվող ծրագրերը համահունչ են նախարարության ընդհանուր ռազմավարությանը եւ նպատակներին։ 

Ստորագրված հուշագիրն ամրագրում է այս համագործակցության շարունակականությունը։ Շեշտադրելով հատկապես կարիքավոր ընտանիքների երեխաների եւ մայրերի  համար բուժծառայությունների հասանելիության եւ որակի բարելավումը` Վորլդ Վիժն Հայաստանը կշարունակի իրականացնել շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներ, որոնք կնպաստեն մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունների որակի բարելավմանը եւ առողջապահության համակարգի հզորացմանը,  ինչպես նաեւ կկազմակերպի առողջ սնուցման, երեխայի խնամքի եւ զարգացման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ:

2016-2018թթ. համագործակցության շրջանակում առանցքային կլինեն նաեւ  կրծքով կերակրման խրախուսման եւ այլ ծրագրերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել